Ա. Լոպուխին
Ջուրը հարյուր հիսուն օր ողողեց երկիրը: (Սինոդական թարգ․)[24]
Ջուրը հարյուր հիսուն օր ողողեց երկիրը….Ջրհեղեղի ջրերի բարձրացումն ու ուժգնացումը շարունակվում էր հարյուր հիսուն օրվա կամ առավել քան հինգ ամիսների ընթացքում, ներառյալ այն քառասուն օրը, երբ որ սկսվեց հորդառատ տեղատարափը: Ուստի, եթե ջրհեղեղի սկիզբը համարենք նոյեմբերի առաջին օրերին, ապա դրա սաստկացման բարձրագույն կետը պետք է համարել յոթերորդ ամսվա յոթերորդ օրը, այն է` ապրիլ ամսվա վերջին օրերը:
--------------------------------
[24](Էջմիածին թարգ․) Ջուրը հարիւր յիսուն օր ողողեց երկիրը:
(Արարատ թարգ․) Եվ երկրի վրա ջրերը հարյուր հիսուն օր բարձրացած մնացին:
(Գրաբար) Եւ բարձրացա՛ւ ջուրն ի վերայ երկրի աւուրս հարիւր և յիսուն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: