Ա. Լոպուխին
6-8․ Նոյը վեց հարյուր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղավ երկրի վրա: [6] Ջրհեղեղի պատճառով Նոյի հետ տապան մտան նրա որդիները, նրա կինն ունրա որդիների կանայք: Եվ (մաքուր թռչուններից ու պիղծ թռչուններից և) մաքուր կենդանիներից ու պիղծ կենդանիներից, (և գազաններից) և երկրի վրա սողացող բոլոր սողուններից (Սինոդական թարգ․)
Նոյը վեց հարյուր տարեկան էր….Այսքան է եղել Նոյի տարիքը ջրհեղեղի պահին, իսկ նրա որդիների տարիքը, ինչպես երևում է նախորդ համարների հետ համեմատելուց (Ծննդ. 5:32), հարյուրին մոտ է եղել:
Ութերորդ համարի բառերը որոնք դրված են փակագծերում բացակայում են ժամանակակից եբրայական բնօրինակում, սակայն այն հանգամանքը, որ դրանք պահպանվել են հնագույն գրեթե բոլոր թարգմանություններում և լիովին համահունչ են համատեքստին, դրանց տալիս է գոյության լիակատար իրավունք:
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Նոյը վեց հարիւր տարեկան էր, երբ ջրհեղեղ եղաւ երկրի վրայ:
(Արարատ թարգ․) Եվ Նոյը վեց հարյուր տարեկան էր, երբ երկրի վրա ջրհեղեղ եղավ:
(Գրաբար) Նո՛յ էր ամաց վեց հարիւրոց, և ջրհեղեղ ջուրցն եղև ի վերայ երկրի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: