Ա.Լոպուխին
Եվ երկրորդ ամսի քսանյոթներորդ օրը երկիրը ցամաքեց։ (Սինոդական թարգ․)[14]
Երկրորդ ամսի քսանյոթներորդ օրը երկիրը ցամաքեց։ Սակայն երկրի ամբողջական ցամաքելը տեղի ունեցավ միայն երկրորդ ամսվա վերջում՝ այն սկսվելուց ուղիղ մեկ տարի և տասն օր հետո (Ծննդ. 7:11): Այժմ, միավորելով Աստվածաշնչում գոյություն ունեցող բոլոր ժամանակագրական տարեթվերը ջրհեղեղի վերաբերյալ, մենք կստատանք, որ դրա ընդհանուր տևողությունը եղել է 364 օր (220+88+56), ինչը կազմում է մի ամբողջ արեգակնային տարի: Իսկ Ծննդոցի հեղինակը պարզորեն հասկացնում է, թե ջրհեղեղը տևել է տարի և տասն օր: Այստեղից ամենայն հավանականությամբ կարելի է եզրակացնել, որ ջրհեղեղի դարաշրջանում, հնագույն ժամանականերում, առկա էր արեգակնային հաշվարկը և միայն ավելի ուշ, Աբրահամի կամ նույնիսկ Մովսեսի ժամանակներում, այն փոխարինվել է լուսնայինի:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Երկրորդ ամսի քսանեօթներորդ օրը երկիրը ցամաքեց:
(Արարատ թարգ․) Եվ Եվ երկրորդ ամսում՝ ամսվա քսանմեկերորդ օրը, երկիրը ցամաքեց:
(Գրաբար) Իսկ յամսեանն եւթներորդի, որ օր քսան և եւթն էր ամսոյն՝ ցամաքեցա՛ւ երկիր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: