Ա. Լոպուխին
«Եվ Նա ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, ահա այն մարդիկ, որոնք իրենց մտքում անօրինություն ունեն և չար խորհուրդ են տալիս այս քաղաքում»։ [2] (Սինոդական թարգ․)
«Նա (սլավոնական տեքստում՝ «Տերը») ասաց ինձ» - Եբրայական բնագրում սույն նախադասությունն առանց ենթակայի է (տե՛ս 2:1-ին համարի բացատրությունը) - «Անօրինություն» - սլավոներենում՝ ավելի ճշգրիտ ձևով՝ «ունայն», «վատ խորհուրդ»։ Թե որն էր այդ խորհուրդը, ցույց է տալիս հաջորդ համարը։ Մարդու մտածումը բոլորովին հակառակ է Աստծո մտածումին:
--------------------------------
[2](Էջմիածին թարգ․) Տէրն ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, սրանք են այն մարդիկ, որոնք սնոտի բաներ են մտածում ու չար խրատներ տալիս այդ քաղաքում
(Արարատ թարգ․) Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, սրանք են անօրենություն նյութող մարդիկ, որ չար խորհուրդ են տալիս այս քաղաքում։
(Գրաբար) Եւ ասէ՛ ցիս Տէր. Որդի մարդոյ, ա՛յս ա՛րք են որ խորհին սնոտիս, և տան խրատ չար ‘ի քաղաքիդ յայդմիկ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: