Եզեկիելի մարգարեության մեկնություն 12։21

Ա. Լոպուխին

«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [21] (Սինոդական թարգ․)
   

   Մարգարեական կանխատեսումների անխուսափելիությունը։ Մինչև 14:11-րդ համարը հնչում է ճշմարիտ և կեղծ մարգարեությունների մասին խոսքերի մի շարք, խոսքեր, որոնք պետք է պայմանավորված լինեն մարգարեական կանխասացությունների նկատմամբ անընդհատ աճող անվստահությամբ։ Այս անվստահության պատճառներն էին՝

   1) մարգարեությունների իրականացման դանդաղությունը,

   2) կեղծ մարգարեների շատացումը,

   3) ճշմարիտ մարգարեությունների ոչ տեղին կիրառությունը։
   Խոսքը 12-րդ գլխի երկու հայտնություններին՝ 21-25-րդ և 26-28-րդ համարներում բովանդակված մարգարեությունների մասին է, որոնցից առաջինը հիմնականում հասցեագրված է իրենց հայրենիքում մնացած հրեաներին և խոսում է կանխասացությունների անփոփոխելիության մասին, երկրորդը հասցեագրված է գերյալներին ու խոսում է այդ մարգարեությունների իրականացման ժամանակի մերձավորության մասին, սակայն երկու հայտնություններն էլ սերտորեն կապված են միմյանց հետ, որովհետև Աստծո սպառնալիքների ոչ անհապաղ և ոչ էլ ներկա սերնդի նկատմամբ իրագործումը այդ ներկա սերնդի համար հավասարազոր կլիներ վերոնշյալ սպառնալիքների լիակատար «չեղարկմանը»:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ և ասէ.