Ա. Լոպուխին
««Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեացել են Երուսաղեմի վերաբերյալ և նրա մասին խաղաղության տեսիլք են հռչակել, երբ խաղաղություն չկա»,- ասում է Տեր Աստված»։ (Սինոդական թարգ․)[16]
Նախկինում գործածված բոլոր պատկերների և համեմատությունների ամբողջական բացատրությունը, դրանց փոխադրումը պարզ և անմիջական լեզվի: Կեղծ մարգարեների մեղքն այն էր, որ ի տարբերություն Եզեկիելի և նրա միջոցով խոսող Աստծո, նրանք Երուսաղեմին հանգստացնում էին՝ լռելով քաղաքին սպասող ճակատագրական դեպքերի մասին և դրանով իսկ կանխելով Երուսաղեմի ապաշխարությունն ու շտկվելը, որը կարող էր, եթե ոչ կանխել քաղաքի կործանումը քաղդեացիների ձեռքով, ապա գոնե զգալիորեն բարելավել ժողովրդի և թագավորության հետագա ճակատագիրը արտաքին, քաղաքական և ներքին, բարոյական առումներով:
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) որոնք մարգարէանում էին Երուսաղէմի մասին, նրա համար խաղաղութիւն էին գուշակում, բայց խաղաղութիւն չկարը»», - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում են Երուսաղեմի վերաբերյալ և խաղաղության տեսիլք են տեսնում նրա մասին, երբ խաղաղություն չկա"»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) մարգարէքն Իսրայէլի՝ որ մարգարէանային ‘ի վերայ Երուսաղեմի. և տեսանէին նմա խաղաղութիւն, և ո՛չ գոյր խաղաղութիւն. ասէ Ադովնայի Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: