Եզեկիելի մարգարեության մեկնություն 13։20

Ա. Լոպուխին

«Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Ես դեմ եմ ձեր մոգական բարձիկներին, որոնցով դուք այնտեղ հոգիներ եք որսում, որպեսզի նրանք թռչեն. և դրանք պիտի պոկեմ ձեր բազուկների վրայից և պիտի ազատ արձակեմ այն հոգիներին, որոնց դուք որսում եք, որպեսզի թռչեն ձեզ մոտ»»։ (Սինոդական թարգ․)[20]
   

   Մարգարեուհիների պատիժը։

   «Ահա, Ես դեմ եմ» - զորեղ զգացողություն, ինչպես 8-րդ և 5:8-րդ համարների պարագայում էր։

   «Որպեսզի նրանք թռչեն» - Սա եբրայեցերեն խոսակցական լեզվի «լեպորխոտ» բառի հնարավոր իմաստներից մեկն է։ Մարգարեուհիների պատճառով կործանվող հոգիները համեմատության մեջ են դրվում թակարդում հայտնված թռչունների հետ. Հնարավոր է նաև, որ այստեղ ակնարկվում է մահացածների հոգիները կանչելու մասին:

   «Եվ պիտի ազատ արձակեմ այն հոգիներին» - Երբ բացահայտվեն, որ կանխատեսումները կեղծ էին, իսկ կախարդանքները՝ անզոր (ամենայն հավանականությամբ խոսքը Երուսաղեմի անկման ժամանակաշրջանի մասին է), այդժամ մարգարեուհիների կողմից խաբվածներն ազատ կարձակվեն նրանց տիրապետությունից:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) Ուստի այսպէս է ասում Տէր Աստուածը. «Ահա ես մոգական բարձիկների դէմ եմ, որոնց մէջ ամփոփում էիք ձեր հոգիները, եւ պատռել-պոկելու եմ դրանք ձեր թեւերից, առաքելու եմ այն մարդկանց, ում դուք մոլորեցնում էիք՝ կործանելու համար:
(Արարատ թարգ․) Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես դեմ եմ ձեր բարձիկներին, որոնցով դուք հոգիներ եք որսում թռչունների պես. դրանք պիտի պոկեմ ձեր բազուկների վրայից և պիտի ազատեմ այն հոգիներին, որ դուք որսում եք, որպեսզի թռչեն։
(Գրաբար) Վասն այսորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւասիկ ես ‘ի վերայ բարձկներոյդ ձերոյ, յոր դուք ժողովէիք զանձինս, և պատառեցից զայդ ‘ի բազկաց ձերոց. և առաքեցից զանձինս զոր դուքն թիւրէիք ‘ի ցրումն: