Ա. Լոպուխին
«Կրակով պիտի այրեն քո տները և շատ կանանց աչքի առաջ քո դեմ դատաստան պիտի կիրառեն․ և Ես վերջ եմ դնելու քո պոռնկությանը, և այլևս նվերներ չես տալու»։[41] (Սինոդական թարգ․)
«Կրակով պիտի այրեն քո տները» - հրաման կար այրելու կռապաշտների տներն ու ունեցվածքը (Բ Օրին. 16:17)։ Այրմամբ մահապատժի են ենթարկվել նաև առանձնապես ծանր հանցագործները, օրինակ՝ արյունապիղծ տղամարդը, որը հարաբերվել է կնոջ մոր հետ (Ղևտ․ 20:14), քահանայի պոռնիկ դուստրը (Ղևտ․ 21:9)։ Այս ամենի նպատակն այն էր որ, որ երկրի վրա ոչ մի բան (նույնիսկ անհոգի առարկա) չպղծվեր այդ հանցագործի կողմից։ Այդ նույն նպատակն էր հետապնդում նաև քաղդեացիների կողմից Երուսաղեմի այրման միջոցով իրականացող սույն պատիժը։
«Շատ կանանց աչքի առաջ» - այսինքն՝ հարևան ժողովուրդների աչքի առաջ՝ որպես նախազգուշացնող օրինակ. պոռնիկ կնոջ պատիժը հատկապես սաստիկ էր թվում, երբ այդ պատիժն իրականացվում էր այլ կանանց ներկայությամբ։
«Այլևս նվերներ չես տալու» - կորցնելով իր անկախությունը՝ Երուսաղեմն այլևս չի կարողանա պահպանել հեթանոսական ժողովուրդների հետ իր ունեցած ամբարիշտ հարաբերությունները։
--------------------------------
[41](Էջմիածին թարգ․) Հրով են այրելու տներդ, դատաստանդ են տեսնելու կանանց բազմութեան առաջ: Վերջ եմ տալու քո պոռնկութեանը, եւ դու այլեւս վարձ չես տալու տարփածուներիդ:
(Արարատ թարգ․) Կրակով պիտի այրեն տներդ և շատ կանանց աչքի առաջ քո դեմ դատավճիռներ պիտի կիրառեն։ Ես կդադարեցնեմ քո պոռնկությունը, և այլևս վճար չես տալու։
(Գրաբար) և այրեսցեն զտունս քո հրով՝ և արասցեն 'ի քեզ վրէժխնդրութիւն առաջի կանանց բազմաց. և դարձուցից զքեզ 'ի պոռնկութենէ քումմէ, և վարձս ո՛չ ևս տացես նոցա։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: