Եզեկիելի մարգարեության մեկնություն 16։42

Ա. Լոպուխին

«Եվ Իմ զայրույթը պիտի սպառեմ քեզ վրա, և Իմ վրդովմունքը պիտի հեռանա քեզնից, և պիտի հանգստանամ ու այլևս չպիտի արկանամ»։ [42] (Սինոդական թարգ․)
   

   Կարծես թե Հրեաստանին պատժի ենթարկելով՝ Աստծո բարկությունը կսպառվի և ամբողջությամբ կանցնի, լիովին ի չիք կդառնա և ասես որևէ վերաբերմունք այլևս չի արտահայտվի այդ ժողովրդի նկատմամբ (սա բավականին խորը միտք է)։ Իսրայելի վերաբերությամբ կարելի է ասել, որ Աստված ժողովրդի մեղքերի պատճառով այլևս չի բարկանա նրա վրա, քանի որ Իսրայելը կզրկվի (գոնե որոշ ժամանակով) իրեն հատուկ ընտրյալ վիճակից․ չէ՞ որ «նախկին» ամուսինն այլևս չի խանդել իր կողմից ազատ արձակված կնոջը։

   «Եվ Իմ վրդովմունքը պիտի հեռանա քեզնից» - եբրայեցերենում՝ «Իմ նախանձախնդրությունը (խանդը)»։
--------------------------------
[42](Էջմիածին թարգ․)Բարկութիւնս թափելու եմ քեզ վրայ, ու այդպիսով քո հանդէպ վրէժխնդրութիւնս վերջ է գտնելու. հանգստանալու եմ եւ այլեւս հոգ չեմ անելու:
(Արարատ թարգ․) Պիտի հանգստացնեմ իմ զայրույթը, և իմ նախանձախնդրությունը պիտի հեռանա քեզնից, որպեսզի ես հանգստանամ ու այլևս չբարկանամ։
(Գրաբար) Եւ արձակեցի՛ց զսրտմտութիւն իմ 'ի վերայ քո, և բարձցի նախանձն իմ' ի քէն. և հանգեա՛յց՝ և ո՛չ ևս հոգացայց.