Ա. Լոպուխին
56-57․ «Քո հպարտության օրերին քո քույր Սոդոմի մասին խոսք չկար քո բերանում»։ [56] «Մինչև որ բացահայտվեց քո չարությունը, ինչպես այն ժամանակ, երբ դու ծաղրանքի առարկա եղար Ասորեստանի դուստրերի և նրա շուրջը եղողների՝ փղշտացիների դուստրերի առաջ, որոնք բոլոր կողմերից արհամարհանքով էին նայում քեզ»։ (Սինոդական թարգ․)
«Ինչպես այն ժամանակ, երբ դու ծաղրանքի առարկա եղար Ասորեստանի դուստրերի և․․․ փղշտացիների դուստրերի առաջ» - ամենայն հավանականությամբ սա իր մեջ ներառում է Աքազի նվաստացուցիչ վերաբերմունքը Ասորիքի նկատմամբ (և գուցե թե նաև Իսրայելի թագավորության պատերազմներն ընդդեմ Ասորիքի) և փղշտացիների ստրկությունը դատավորների ժամանակաշրջանի ավարտին:
--------------------------------
[56](Էջմիածին թարգ․) Եւ քանի որ քո քոյր Սոդոմը չէր յիշւում քո բերանում՝ քո հպարտութեան օրերին,
(Արարատ թարգ․) Քո հպարտության օրը քո քույր Սոդոմի մասին խոսք չկար քո բերանում
(Գրաբար) Եւ եթէ ո՛չ էր Սոդոմ քոյր քո համբաւ 'ի բերան քո՝ յաւուրս հպարտութեան քոյ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: