Ա. Լոպուխին
«Ես քեզ ջրով լվացի և քո արյունը մաքրեցի քո վրայից ու յուղով օծեցի քեզ»։ [9] (Սինոդական թարգ․)
«Արյունը» - սա 6-րդ համարում հիշատակված արյունն է, որը համարվում է հավիտենապես կպչող անմաքրություն: Անկասկած սա ցուցում է Սինայի օրենսդրության մաքրագործող զոհաբերությունների վերաբերյալ:
«Յուղով օծեցի քեզ» - ամուսնական արարողությանը բնորոշ մի սովորույթ (հմմտ․ Հռութ 3։3, Եսթեր 2։12-ի հետ, Հուդիթ 10:3 հմմտ․ Եփես․ 5։25-26):
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Լուացի քեզ ջրով, մաքրեցի քեզ արիւնից ու օծեցի քեզ իւղով:
(Արարատ թարգ․) Եվ ես քեզ ջրով լվացի և քո արյունը մաքրեցի քո վրայից ու յուղով օծեցի քեզ։
(Գրաբար) Եվ լացի զքեզ ջուրբ, և սրբեցի զքեզ յարենէ քումմէ, և օծի զքեզ իւղով.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: