Ա. Լոպուխին
«Բայց նա հեռացավ նրանից՝ իր դեսպաններին Եգիպտոս ուղարկելով, որպեսզի իրեն ձիեր և շատ մարդիկ տան։ Մի՞թե նա հաջողություն կունենա։ Այս բաներն անողը մի՞թե կփրկվի։ Նա կդրժի ուխտը և կփրկվի՞»։ [15] (Սինոդական թարգ․)
«Որպեսզի իրեն ձիեր տան» - հեծելազորի պակասը մշտապես էլ եղել է հրեական զորքի ամենաթույլ կողմը, սակայն դրա հետ մեկտեղ մարգարեների համար այն եղել է օտարածին մշակույթի և հակաաստվածային, մարմնական ինքնավստահության խորհրդանիշը (Օս․ 14:4, Միք․ 1:3 և այլ տեղիներ): Հրեական զորքը ձիերով համալրվեց միայն Եգիպտոսում (Գ Թագ․ 10:28) և հիմնականում հեծելազոր ձեռք բերելու նպատակով էր, որ հրեական թագավորները ցանկանում էին դաշինք կնքել նրա հետ (Ես․ 31:1): Եգիպտոսը հին ժամանակներում իսկապես նշանավոր էր իր հեծելազորով (Բ Օրին. 17:16 և այլ տեղիներ)։ Ըստ Դիոդորոսի վկայության (I, 45)՝ ամբողջ երկիրը՝ Թեբեից մինչև Մեմֆիս, լցված էր ախոռներով և պատերազմի համար կարող էր 20000 մարտակառք ուղարկել՝ յուրաքանչյուրը 2-ական ձիով հեծած։
--------------------------------
[15](Էջմիածին թարգ․) Պիտի ապստամբի նրա դէմ՝ սուրհանդակներ ուղարկելով Եգիպտոս, որպէսզի իրեն ձիեր ու բազում զօրք տան: Բայց յաջողութիւն ունենալո՞ւ է: Փրկուելո՞ւ է նա, ով այսպիսի հակառակ բաներ է անում, դրժում է ուխտը: Փրկուելո՞ւ է:
(Արարատ թարգ․) Բայց նա ապստամբեց նրա դեմ՝ իր դեսպաններին Եգիպտոս ուղարկելով, որ իրեն ձիեր և շատ զորք տան. մի՞թե հաջողելու է. այս բաներն անողը մի՞թե ազատվելու է. ուխտը կդրժի և կազատվի՞»։
(Գրաբար) Եւ սա՝ ապստամբեսցի՛ 'ի նմանէ առաքել հրեշտակս յԵգիպտոս, տա՛լ նմա երիվարս և զօրս բազումս. եթէ իցէ աջողեսցի՞, եթէ իցէ ապրեսցի՞. որ առնէ իրս հակառակս, և անցանէ ըստ ուխտ. եթէ իցէ ապրեսցի՞:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: