Ա. Լոպուխին
«Իսկ նրա զորագնդերի բոլոր փախստականները սրից պիտի ընկնեն, իսկ նրա մնացորդները պիտի ցրվեն բոլոր քամիների ուղղությամբ․ և կիմանաք, որ Ես՝ Տերս եմ ասել դա»։ [21] (Սինոդական թարգ․)
Ներկայացվում է Սեդեկիայի զորքի ճակատագիրը, որի վրա նա այդքան հույս էր դրել։
«Փախստականները» - Թարգումը և Պեշիթոն, եբրայեցերեն բառը տարընթերցելով տառերի վերադասավորումով («միվռահավ»-ի փոխարեն «միվհառավ»), այն թարգմանում են «քաջերը» նշանակությամբ: Սլավոներեն թարգմանությունը նույն բառը ներկայացնում է երկու տարընթերցումներով էլ՝ երկու անգամ թարգմանելով․ «Եվ նրա բոլորը փախստականները և բոլոր քաջերը» (կրկնակի թարգմանություն): Փախստականների մասին հաջորդիվ ասվում է՝ «պիտի ցրվեն», հետևաբար Թարգումի և Պեշիթոյի առաջարկած տարընթերցումն ավելի շատ է համապատասխանում համատեքստին:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Նաեւ բոլոր խուսափածները նրա բոլոր պատերազմներում սրով են ընկնելու, իսկ բոլոր մնացորդներին չորս հողմերին եմ ցրելու: Եւ պէտք է իմանաք, որ ես՝ Տէրս եմ ասել»»:
(Արարատ թարգ․) Եվ նրա զորագնդերի բոլոր փախստականները սրից պիտի ընկնեն, իսկ նրա մնացորդները պիտի ցրվեն ամեն ուղղությամբ։ Եվ դուք կիմանաք, որ Տերը՝ ես եմ խոսել»։
(Գրաբար) և ըստ ամենայն խուսափանաց նորա. յամենայն պատերազմունս նորա սրո՛վ անկցին, և զմնացորդս նորա ընդ ամենայն հողմս ցրուեցից. և ծանիջիք զի ե՛ս Տէր խօսեցայ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: