Ա. Լոպուխին
19-20․ «Դուք ասում եք. ինչո՞ւ որդին չի կրում հոր մեղքը։ Քանի որ որդին օրինավորաբար և արդարությամբ է գործում, Իմ բոլոր կանոնները պահում է և կատարում է դրանք․ նա պիտի ապրի»։ [19] «Հոգին, որ մեղանչում է, պիտի մեռնի․ որդին չպիտի կրի հոր մեղքը, և հայրը չպիտի կրի որդու մեղքը. արդարի արդարությունն իր վրա էլ պիտի մնա, և անօրենի անօրինությունն իր վրա էլ պիտի մնա»։ (Սինոդական թարգ․)
Մարգարեի կողմից առաջ քաշվող անձնական բարոյական կատարելագործման մասին տեսակետն այնքան էր հակասում ժողովրդական տարածված գաղափարներին, որ անմիջապես ի հայտ եկան զարմանքով լեցուն հարցեր և պահանջ առաջացավ ևս մեկ անգամ, ավելի համոզիչ ձևով ներկայացնել այդ վերոնշյալ տեսակետի էությունը:
«Արդարի արդարությունն իր վրա էլ պիտի մնա» - մարգարեն նկատի ունի այդ արդարության պտուղները, արդարության արդյունքները։
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Ասում էք, թէ՝ «Ինչպէ՞ս է որ հօր անիրաւութիւնը որդուն չի պարտաւորեցնում»: Քանի որ որդին ողորմածութիւն է արել ու արդարութիւն գործել, իմ բոլոր օրէնքները պահել ու գործադրել է, - ապրելով պիտի ապրի:
(Արարատ թարգ․) Բայց դուք ասում եք. Որդին ինչո՞ւ չկրի հոր անօրենությունը։ Քանի որ որդին իրավունք և արդարություն գործեց, իմ բոլոր կանոնները պահեց և դրանք կատարեց, նա անշուշտ պիտի ապրի։
(Գրաբար) Եւ ասէք թէ զի՞ է զի ո՛չ եհաս անիրաւութիւն հօրն՝ որդւոյն. զի որդին ողորմութիւն և արդարութիւն արար. զամենայն օրէնս իմ պահեաց և արար զնոսա, կելո՛վ կեցցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: