Եզեկիելի մարգարեության մեկնություն 18։21

Ա. Լոպուխին

«Եվ անօրենը, եթե դարձի գա իր բոլոր մեղքերից, որոնք գործել է, և պահի Իմ բոլոր կանոնները և օրինավորաբար ու արդարությամբ գործի, պիտի ապրի, չպիտի մեռնի»։ [21] (Սինոդական թարգ․)
   

   Եթե ​​մինչև այս պահը մարգարեն անձնական ​​բարոյական կատարելագործման հնարավորությունն ապացուցում էր անհատների և սերունդների օրինակներով, ապա այժմ նա այդ ամենը ներկայացնում է մեկ անձի (անհատի) օրինակով՝ նրա կյանքն առանձին շրջանների բաժանելով։ Միևնույն մարդն իր կյանքի մի շրջանում կարող է անօրեն լինել, մի այլ շրջանում՝ արդար, և հակառակը։ Աստծո արդարությունն այստեղ նույնպես մնում է անփոփոխելի՝ մարդու մեջ արժևորելով այն, ինչ որ մարդ դարձել է վերջին հաշվով: Նախևառաջ, մարգարեն դիտարկում է այն պարագան, երբ ամբարիշտը դառնում է արդար, քանի որ նմանատիպ պարագան մարգարեի համար և՛ ավելի հավանական է թվում, և՛ ավելի հաճելի՝ նկատի ունենալով իր հայրենակիցների ուղղման նպատակով իր գործադրած հովվական նախանձախնդիր հոգատարությունը։
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) «Անօրէնը եթէ յետ կանգնի իր գործած անօրէնութիւններից ու պահի իմ բոլոր պատուիրանները, արդարութիւն գործի ու ողորմածութիւն անի, - ապրելով ապրելու է ու չի մեռնելու:
(Արարատ թարգ․) Բայց ամբարիշտը, երբ դարձի գա իր բոլոր մեղքերից, որ գործել էր, պահի իմ բոլոր կանոնները, իրավունք և արդարություն գործի, անշուշտ պիտի ապրի, նա չպիտի մեռնի։
(Գրաբար) Եւ անօրէնն եթէ դարձցի յամենայն անօրէնութեանց իւրոց զոր արար. և պահիցէ զամենայն պատուիրանս իմ, և արասցէ արդարութիւն և ողորմութիւն, կելով կեցցէ, և մի՛ մեռանիցի: