Եզեկիելի մարգարեության մեկնություն 19։10

Ա. Լոպուխին

«Քո մայրը ջրերի վրա տնկված որթատունկի պես է․ նա պտղատու և ոստալի դարձավ հորդառատ ջրերի շնորհիվ»։ (Սինոդական թարգ․) [10]
   

   Այն համեմատությունը, որը մարգարեն մինչ այժմ օգտագործում էր՝ Հուդային համեմատելով առյուծի հետ, այդ համեմատությունն ինքը թույլ չտվեց մարգարեին, որպեսզի վերջինս պատկերեր Հուդա-առյուծի հետագա ճակատագիրը և, հետևաբար, Եզեկիելն այն փոխարինում է 15-րդ և 17-րդ գլուխներում հիշատակվող որթատունկի հետ համեմատությամբ:

   «Քո» - այսինքն՝ Սեդեկիայի կամ Հեքոնիայի։

   «Մայրը» - ասել է թե՝ Հուդան (կամ էլ՝ Համուտալ թագուհին․ տե՛ս 2-րդ համարի բացատրությունը):

   «Որթատունկի պես» - սլավոներենում հավելվում է նաև՝ «և նաև շփչանի գույնի նման» (այսինքն՝ նռնագույն) արտահայտությունը։ Սա չափազանց անհասկանալի եբրայեցերեն ա՛յն բառի թարգմանությունն, որը տեքստում դրված է «որթատունկ» բառից հետո և պարզապես բաց է թողնված ռուսերեն թարգմանության մեջ, ուր ասվում է միայն հետևյալը՝ «քո արյան մեջ» (քո երեխաների մեջ՝ նրանց կենսանյութում)։ Յոթանասնից թարգմանության մեջ այս բառը տարընթերցվում է մեկ տառի փոփոխությամբ և թարգմանվում է «նռան գույնի նման» արտահայտության միջոցով։

   «Պտղատու և ոստալի» - այս բառերը նպատակ ունեն մատնացույց անելու Հուդայի թագավորության հարստությունը և հաջողությունները կամ էլ  թագավորական զարմի հզորությունն ու մեծաքանակությունը:
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Քո մայրը մի որթատունկ էր, նռնենու մի ծաղիկ՝ տնկուած հոսող ջրերի վրայ: Նրա տունկն ու պտուղն ուռճացան շնորհիւ առատ ջրերի:
(Արարատ թարգ․) Մայրդ ջրերի վրա տնկված որթի պես է, ջրերի մոտ տնկված, պտղատու և ոստալի եղավ հորդառատ ջրերի պատճառով։
(Գրաբար) Մայր քո իբրև զորթ, և իբրև զծաղիկ նռնենեաց տնկեալ ‘ի գնացս ջուրց. բոյս նորա և պտուղ նորա եղև ‘ի ջուրց բազմաց: