Ա. Լոպուխին
«Բայց դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ձեռքերդ իրա՛ր խփիր, և սուրը երկու անգամ թող հարվածի, և երրորդ անգամ. այդ սուրը սպանվածների դեմ է, այդ սուրը մեծավորին հաղթելու համար է՝ նրանց բնակավայրերից ներս թափանցելու միջոցով»։ [14] (Սինոդական թարգ․)
Մարգարեն սրի մասին մարգարեությունը պետք է հայտարարի կամ, ավելի ճիշտ՝ հաստատի նաև ժեստերի միջոցով, որպեսզի դրան ավելի մեծ զորություն և իսկապես էլ իրականանալը փաստող պատկերավորություն հաղորդվի։ Ի նշան այն բանի, որ սուրը, այսինքն՝ Նաբուգոդոնոսորի ուժն ու զորքն ինքն իրենով շարունակ կսկսի աճել և աճել՝ մարգարեն իր ձեռքերով երկու և երեք անգամ ծափ զարկելով ասես պիտի կրկնապատկի ու եռապատկի իր կանխատեսած սրի զորությունը։
«Մեծավորին հաղթելու համար» - խոսքն այստեղ Սեդեկիա թագավորի մասին է։
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, մարգարէացի՛ր, ձեռքերովդ ծա՛փ զարկ: Դո՛ւ էլ սուր վերցրու, որովհետեւ երրորդ սուրն սպանուածներինն է լինելու. սուրը ծանրացել է սպանուածների վրայ ու զարհուրեցնելու է նրանց,
(Արարատ թարգ․) «Եվ դու, մարդո՛ւ որդի, մարգարեացի՛ր և ձեռքերդ իրա՛ր խփիր, և սուրը երկու անգամ թող հարվածի, և երրորդ անգամ. այն սպանվածների սուրն է, սուրը մեծ կոտորածի, որ շրջապատում է նրանց,
(Գրաբար) Եւ դու որդի մարդոյ մարգարէա՛ց, ծա՛փս հար ձեռամբ. կրկնեա՛ զսուրն, զի երրորդ սուրն վիրաւորա՛ց է. սուր վիրաւորացն սաստկացեալ է. և զարհուրեցուսցէ զնոսա,
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: