Եզեկիելի մարգարեության մեկնություն 22։23

Ա. Լոպուխին

«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [23] (Սինոդական թարգ․)
   
   Սույն գլխի մարգարեական այս երրորդ խոսքում մարգարեն ուղղակիորեն պատկերում է Հուդայի թագավորության խավերից որոշների այլասերվածությունը, ինչը Եզեկիելը նախորդող մարգարեական խոսքում փոխաբերաբար մատնացույց էր արել արծաթին խառնված զանազան անպիտան նյութերի անվան ներքո։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բան Տեառն առ իս՝ և ասէ.