Եզեկիելի մարգարեության մեկնություն 23։18

Ա. Լոպուխին

«Երբ նա ակնհայտորեն հանձնվեց իր պոռնկություններին և բացեց իր մերկությունը, այն ժամանակ Իմ հոգին էլ նրանից զզվանքով հեռացավ, ինչպես որ Իմ հոգին զզվանքով հեռացել էր նրա քրոջից»։ [18] (Սինոդական թարգ․)
   
   Իր սիրեկաններին հաճախակիորեն փոփոխելով ՝ Օղոլիբան իրեն իսկական պոռնիկ հռչակեց։ Յահվեն տեսավ, որ նա անուղղելի է (համեմատությամբ դիտարկի՛ր 13-րդ համարի գաղափարը), և Աստված Ինքը հեռացավ նրանից, ինչպես որ հեռացել էր նրա քրոջից։ Հնարավոր է, որ այստեղ մատնացույց է արվում այն, որ Հուդան գաղտնաբար և, այսպես ասած, ինքն իր արածից ամաչելով գործած կռապաշտությունից անցում կատարեց բացահայտորեն, հրապարակայնաբար զոհաբերություններ մատուցելուն։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) Բացայայտեց իր պոռնկութիւնը եւ պատմեց իր ամօթը: Եւ ես հեռացայ նրանից, ինչպէս հեռացել էի նրա քրոջից:
(Արարատ թարգ․) Եվ նա բացահայտեց իր պոռնկությունները, բացահայտեց իր մերկությունը, և իմ հոգին էլ նրանից զատվեց զզվանքով, ինչպես որ հոգիս զատվել էր նրա քրոջից զզվանքով։
(Գրաբար) Եւ յայտնեաց զպոռնկութիւն իւր, և առակեաց զամօթ իւր։ Եւ մեկնեցա՛ւ անձն իմ ‘ի նմանէ. որպէս և մեկնեցաւ անձն իմ ‘ի քեռէ՛ նորա: