Ա. Լոպուխին
«Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա, Ես քեզ պիտի մատնեմ նրա՛նց ձեռքը, որոնց դու ատում էիր, նրա՛նց ձեռքը, որոնցից քո հոգին զզվանքով հեռացավ»։ [28] (Սինոդական թարգ․)
«Որոնց դու ատում էիր» - այսինքն՝ «որոնց սկսեցիր ատել նախկինում սիրելուց հետո»․ խոսքը քաղդեացիների մասին է։
«Որոնցից քո հոգին զզվանքով հեռացավ» - սա հոմանիշ է առաջին արտահայտությանը։
--------------------------------
[28](Էջմիածին թարգ․) Ուստի այսպէս է ասում Տէր Աստուածը. »Ահա քեզ մատնելու եմ ատելիներիդ ձեռքը, որոնցից յագեցաւ ու զզուեց մարմինդ:
(Արարատ թարգ․) Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Ահա ես քեզ նրանց ձեռքը պիտի մատնեմ, որոնց դու ատում ես, որոնցից քո հոգին զատվեց զզվանքով։
(Գրաբար) Վասն այդորիկ ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ահաւադիկ ե՛ս մատնեցից զքեզ ‘ի ձեռս ատելեաց յորոց յարփացաւ անձն քո ‘ի նոցանէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: