Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ իններորդ տարում, տասներորդ ամսին, ամսվա տասներորդ օրը»։ [1] (Սինոդական թարգ․)
Եռացող կաթսան։ Կնոջ մահը: Այն օրը, երբ Նաբուգոդոնոսորը սկսեց Երուսաղեմի պաշարումը, որի շուրջ պտտվում էր մինչ այժմ մարգարեի հնչեցրած ամբողջ քարոզությունը և որի ելքից պիտի պարզ դառնար, թե արդյո՞ք Եզեկիելը մարգարեացել էր ճշմարտությունը, ինչը և պիտի բացեր մարգարեի բերանը (27-րդ համար հմմտ․ 3։20), այդ օրը մարգարեն այս մասին հայտնություն է ստանում Աստծուց և կաթսայի պատկերի ներքո, որը պետք էր եռացնել՝ ժանգից ազատվելու համար, ներկայացնում է քաղաքի կործանումը՝ որպես պաշարման անխուսափելի հետևանք (1-14-րդ համարներ): Միևնույն ժամանակ Եզեկիելին հայտարարվում է, որ նրա կինը հանկարծակի մահանալու է, և որ նա չպետք է սգա նրա մահը՝ որպես նշան այն թմրեցնող սարսափի, որով Երուսաղեմի անկման լուրը կլցնի մարգարեի հետ գերության դատապարտված նրա հայրենակիցներին։ Սա Երուսաղեմի կործանման մասին վերջին մարգարեությունն էր, վերջին ահասարսուռ մարգարեությունը։ Այնուհետև մարգարեն Երուսաղեմի պաշարման ընթացքում՝ մեկ-մեկուկես տարի լռում է՝ Իսրայելի վերաբերյալ որևէ խոսք չհնչեցնելով, և այդպես շարունակվում է մինչև պաշարման ավարտը (մինչև 33-րդ գլուխը)։ Իսրայելի մասին մարգարեության այս դադարը մարգարեն «նվիրում» է օտար ազգերի մասին մարգարեություններ հռչակելուն:
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ իններորդ տարում, տասներորդ ամսին, ամսվա տասներորդ օրը» - 20:1-ին համարից հետո սա առաջին ժամանակագրությունն է՝ 3 տարի 5 ամիս անց: Մեզր կարծիքով՝ խոսքը Ք․ա․ 587 թվականի հունվար ամսվա մասին է։
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ իններորդ տարում, տասներորդ ամսին, ամսուայ տասներորդ օրը եւ ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ իններորդ տարվա տասներորդ ամսին՝ ամսի տասին՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բան Տեառն առ իս՝ յամին իններորդի, յամսեանն տասներորդի, և օր տասն էր ամսոյն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: