Ա. Լոպուխին
19-21. «Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Երբ Ես քեզ ավերակ քաղաք դարձնեմ անմարդաբնակ քաղաքների պես, երբ անդունդը քեզ վրա բարձրացնեմ, և շատ ջրեր ծածկեն քեզ»։ [19] «Այդ ժամանակ քեզ վար պիտի իջեցնեմ գերեզման իջնողների հետ՝ հնուց եղող մի ժողովրդի մոտ, և քեզ պիտի տեղավորեմ երկրի խորքերում՝ հավիտենական անապատներում՝ գերեզման իջնողների հետ, որպեսզի դու այլևս բնակեցված չլինես, և Ես փառքը պիտի հայտնեմ ողջերի երկրում»։. «Քեզ սարսափ պիտի դարձնեմ, և դու այլևս չպիտի լինես, և պիտի փնտրեն քեզ, բայց այլևս չեն գտնի քեզ հավիտյան»,- ասում է Տեր Աստված»։ (Սինոդական թարգ․)
Խոսքի եզրափակիչ հատվածում դարձյալ անմիջական կանխատեսում է արվում Տյուրոսի կործանման մասին և, ի միջի այլոց, ամրապնդվում է նաև նախորդիվ արտահայտված միտքը (14-րդ համար), ըստ որի՝ նրա կործանումը վերջնական է լինելու։ Այստեղ արդեն պարզ է դառնում, որ վերջնական կործանումից առաջ Տյուրոսը կորցնելու է իր նախկին հզորությունը և միայն մի թշվառ գոյություն է քարշ տալու, ինչը Նաբուգոդոնոսորի կողմից պաշարման ենթարկվելու հետևանքն էր։ Տյուրոսի վերջնական կործանումն այստեղ ներկայացվում է որպես ուղղակիորեն ծովի «ձեռքի գործ», ինչպես որ և 4-րդ համարում էր, երբ այդ կործանումը նմանեցվում էր ծովի հեղեղին ենթարկվելուն. ծովը չէր կարող անտարբեր մնալ Տյուրոսի ամբարշտության և հպարտության հանդեպ, այն դեպքում, երբ Տյուրոսն ամեն ինչում պարտական էր հենց իրեն՝ ծովին, և այդ դեպքում, ինչպես մի երկիր, որն անկարող է իր վրա հանդուրժել ամբարշտության մեծ չափաբաժինը, ծովը ստիպված էր խորտակել այն իր հեղեղումներով և երկրաշարժից բխող տատանումներով (տե՛ս 3-րդ համարի բացատրությունը) ՝ այդպիսով օգնելով նվաճողներին։
«Անդունդը» - եբրայեցերենում՝ «տեգոմ» (Ծննդ․ 1:2) - դա ծովի խորությունն էր, որը համարվում էր, այսպես ասած, «առաջին ծով», որն էլ իր հերթին սնուցում էր վերին ծովը, կամ պարզապես՝ այստեղ խոսքը ծովի մասին է:
--------------------------------
[19](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Երբ քեզ՝ քաղաքդ աւերակ դարձնեմ, ինչպէս որ լինում են ամայաբնակ քաղաքները, երբ վիհերը բերեմ քեզ վրայ, ու քեզ առատ ջրեր ողողեն,
(Արարատ թարգ․) Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Երբ ես քեզ ավերակ քաղաք դարձնեմ անբնակ քաղաքների պես, երբ անդունդը քեզ վրա բարձրացնեմ, որ շատ ջրեր ծածկեն քեզ,
(Գրաբար) Զի ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Յորժամ տա՛ց զքեզ քաղաքդ յաւերակ, իբրև զքաղաքս որ բնա՛ւ չիցեն բնակեալ, ‘ի հանել ինձ ‘ի վերայ քո զանդունդսն, և ծածկեսցեն զքեզ ջուրք բազումք․
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: