Ա. Լոպուխին
«Թորգոմայի տնից քո ապրանքների դիմաց քեզ մոտ ձիեր, նժույգներ և ջորիներ էին բերում»։ [14] (Սինոդական թարգ․)
«Տնից» - խոսքն այդ ցեղի մասին է։
«Թորգոմայի» - համաձայն Ծննդոց 10:3-րդ համարի՝ խոսքը Հաբեթի սերնդից Գոմերի որդու մասին է։ Եզեկիելի մարգարեության 38:6-րդ համարը նրանց դասում է ամենածայրամասային հյուսիսում՝ Գոգի դաշնակիցների թվում։ Հերոնիմոս Երանելին ու Թեոդորետոսը կարծում էին, որ նրանք նույն ֆրիթիացիներն էին (նույնահունչ)։ Քրիստոնյա հայերը նույնպես իրենց ծագումը կապում են Թորգոմայի տան հետ։ Թորգոմայի տան հետնորդները (այդ թվում՝ հայերը) հայտնի էին իրենց ձիերով (Her. I, 194, VII, 40, Anab. IV, 34, Str. XI, 13, 9): Իրենց ձիերով հայտնի էր նաևԿապադոնիան։ Ասորական արձանագրություններում այն հիշատակվում է «Թիլգարիմմա» անունով (Del. W. I. d. Par. 246), Ստրաբոնի երկու՝ «Τροκμοι», «Τροκμαδες», որոնք Կելտեր էին, որ բնակվում էին Գաղատիայում։ Այս ամենը Հայաստանի մերձակայքում էր։ Վերջին երկու վկայությունները (ասորականը և Ստրաբոնինը) հիմնավորում են Յոթանասնից թարգմանության «Թորգամա» տարընթերցումը։
«Ձիեր» - խոսքը մարտական ձիերի մասին է։
«Նժույգներ» - հեծելազորի համար։ Եվրայեցերենում՝ «ձիավորներ», որից էլ հետևում է սլավոներեն թարգմանությունը՝ «հեծյալներ»։
«Ջորիներ» - մատղաշ ջորիներ։
«Ապրանքներ» - տե՛ս 12-րդ համարը։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 27:12
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Թորգոմայ տնից մարդիկ է, որ ձիերով, հեծեալներով ու ջորիներով լցրել են քո շուկաները:
(Արարատ թարգ․) Թորգոմայի տնից քեզ մոտ ձիեր, նժույգներ և ջորիներ էին բերում քո առևտրի ապրանքի դիմաց։
(Գրաբար) Եւ 'ի տանէ Թորգոմայ ձիովք և հեծելովք և ջորւովք լցին զվաճառս քո։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: