Եզեկիելի մարգարեության մեկնություն 27։32

Ա. Լոպուխին

«Եվ իրենց ողբում արտասվալից երգ կբարձրացնեն քո մասին, և այսպես կողբան քեզ վրա. «Ո՞վ է Տյուրոսի նման՝ այդքան կործանված ծովի մեջտեղում»։ [32] (Սինոդական թարգ․)
   

    «Իրենց ողբում» - եբրայեցերեն «բենիգեմ» բառը թույլ է տալիս ընդունելի համարել նաև Յոթանասնից թարգմանության իմաստը՝ մատնացույց անելով նրանց, ովքեր զոհվել են նավի վրա, այսինքն՝ Տյուրոսում։

   «Կործանված» - սլավոներեն թարգմանության մեջ և Վուլգաթայում՝ «լռեց», Թարգումում՝ «նրա նման»։
--------------------------------
[32](Էջմիածին թարգ․) Նրանց որդիները քեզ վրայ դառնօրէն կոծելու են, ողբ են ասելու ու ողբ են երգելու՝ ասելով. «Ո՞վ էր, որ Տիւրոսի պէս լռեց-հանգաւ ծովում»:
(Արարատ թարգ․) և կողբան ու կսգան քեզ, եղերերգ կբարձրացնեն քեզ համար. Ո՞վ է Տյուրոսի նման, երբ ծովի մեջտեղում այն բնաջնջվեց։
(Գրաբար) Կոծ դառնութեան առցեն որդիք նոցա 'ի վերայ քո, ո՛ղբս առցեն և ողբասցեն. Ո՛վ էր իբրև զՏիւրոս որ լռեաց դադարեաց 'ի մէջ ծովուն: