Ա. Լոպուխին
«Երբ ծովից դուրս էին գալիս քո ապրանքները, դու հագեցրիր շատ ազգերի. քո հարստության և քո առևտրի առատությամբ հարստացրիր երկրի թագավորներին»։ [33] (Սինոդական թարգ․)
Տյուրոսն ամենաթանկարժեք ապրանքները ստանում էր ծովից։ Նա միայն միջնորդ էր անդրծովյան երկրների՝ Ասիայի հետ առևտրի գործընթացում։
«Քո հարստության» - սլավոներեն թարգմանության մեջ՝ «քո դաշնակիցները», այսինքն՝ առևտրային գործընկերները:
«Հարստացրիր․․․թագավորներին» - գլխավորաբար նկատի են առնվում այնպիսի ապրանքները, ինչպիսիք են ոսկին, մանուշակագույն կտորները և թանկարժեք քարերը։
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Ինչքա՞ն քեզ վաստակ գտար այդ ծովից, լիացրիր ազգերին քո հարստութեամբ, փառաւորեցիր երկրի բոլոր թագաւորներին քո շուկաների հակերով:
(Արարատ թարգ․) Երբ ծովից դուրս էին գալիս քո ապրանքները, շատ ազգերի հագեցրիր. քո ապրանքների և քո առևտրի առատությամբ երկրի թագավորներին հարստացրիր։
(Գրաբար) Որչափ ինչ գտեր քեզ վարձս 'ի ծովէ այտի. լցուցեր զազգս 'ի բազմութենէ քումմէ, և յաղխամաղխէ վաճառաց քոց մեծացուցեր զամենայն թագաւորս երկրի:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: