Եզեկիելի մարգարեության մեկնություն 28։10

Ա. Լոպուխին

««Դու պիտի մեռնես օտարերկրացիների ձեռքով՝ անթլփատների մահով, որովհետև Ես ասացի դա»,- ասում է Տեր Աստված»։ [10] (Սինոդական թարգ․)
   

   «Անթլփատների մահով» - այսինքն՝ ամբարիշտների՛ մահվամբ (Գործք 7։51), որոնց ճակատագիրը մահվանից հետո պետք է որ ավելի վատթար լինի, քան թլփատվածների ճակատագիրը։ Քանի որ փյունիկեցիները թլպատվում էին (Herod. II, 104), ուստի այս սպառնալիքը կարելի է հասկանալ պատերազմի ժամանակ պատշաճ թաղման արժանանալու անհնարինության վերաբերությամբ (սուգ և կոծ, լվացումներ), ինչը որ մահացածների համար նույնն է, ինչ թլփատությունը՝ ողջերի համար (Սմեյադ): Կիմխի. «Դու պիտի մեռնես անթլփատների ձեռքով»։
--------------------------------
[10](Էջմիածին թարգ․) Եւ քո սպանուածների ու անթլփատ մեռելների առաջ ես մեռնելու օտարների ձեռքով, որովհետեւ ես խօսեցի»», - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Անթլփատների մահով պիտի մեռնես օտարների ձեռքով, որովհետև ես խոսեցի»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) մեռելոց անթլփատից մեռանիցիս 'ի ձեռաց օտարաց. զի ես խօսեցայ ասէ Ադովնայի Տէր։11 ղև եղև բան Տեառն առ իս՝ ասէ. Որդի մարդոյ՝ ո՛ղբս առ 'ի վերայ իշխանին Տիւրոսի,