Ա. Լոպուխին
«Եվ ասա՛. «Ահա, Ես քո դեմ եմ, ո՛վ Սիդոն, և պիտի փառավորվեմ քեզանում, և պիտի իմանան, որ Ես եմ Տերը, երբ դատաստան տեսնեմ նրա նկատմամբ և նրա մեջ ցույց տամ Իմ սրբությունը»»։ [22] (Սինոդական թարգ․)
Հակիրճ ձևով չի մատնանշվում Սիդոնի մեղքը, այլ միայն ակնարկվում է այն (այդ մասին խոսվում է 24-րդ համարում)։
«Պիտի փառավորվեմ» - ամբարշտության և մեղքի պատճառով Սիդոնի պատժի միջոցով (տե՛ս 24-րդ համարում):
«Քեզանում» - «որ մինչև այժմ արհամարհել ես Ինձ»:
«Եվ պիտի իմանան, որ Ես եմ Տերը» - 25։5-րդ համարի իմաստով:
«Եվ նրա մեջ ցույց տամ Իմ սրբությունը» - նույնն է թե՝ «պիտի փառավորվեմ». Աստծո փառքը Նրա սրբությունն իսկ է (Ես․ 6:3), որն արտահայտվում է ամբարշտությունը պատժելու և ոչնչացնելու միջոցով:
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) «Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. ահա ես քո դէմ եմ, Սիդո՛ն: Փառաւորուելու եմ քո մէջ: Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը, երբ քո դատաստանն անեմ: Եւ ես սրբանալու եմ քո մէջ:
(Արարատ թարգ․) և ասա՛. Այսպես է ասում Տեր Աստված. "Ահա ես քեզ դեմ եմ, ո՛վ Սիդոն, և իմ փառքը պիտի բացահայտեմ քեզանում"։ Պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ նրա մեջ դատաստաններ անեմ և իմ սրբությունը բացահայտեմ նրանում։
(Գրաբար) և ասասցես. Ա՛յսպէս ասէ Ադովնայի Տէր. Ահաւասիկ ես ‘ի վերայ քո Սիդոն, և փառաւորեցա՛յց ես ‘ի քեզ. և ծանիցես թէ ես եմ Տէր յառնել ինձ ‘ի քեզ դատաստանս, և սո՛ւրբ եղէց ես ‘ի քեզ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: