Եզեկիելի մարգարեության մեկնություն 28։23

Ա. Լոպուխին

«Եվ նրա վրա ժանտախտ և արյունահեղություն պիտի ուղարկեմ՝ նրա փողոցների մեջ, և նրա մեջ պիտի ընկնեն սրով սպանվածները, ա՛յն սրով, որ կուլ է տալիս նրան ամեն կողմից, և պիտի իմանան, որ Ես եմ Տերը»։ [23] (Սինոդական թարգ․)

   
   «Ժանտախտ և արյունահեղություն» - տե՛ս 5։7-րդ համարը։ Սկսվում է պաշարման առաջին հետևանքների թվարկումը։
   «Որ կուլ է տալիս նրան ամեն կողմից» - «քո մեջ և քո շուրջը» (նկատի ունի շրջակա բնակավայրերը)։
--------------------------------
[23](Էջմիածին թարգ․) Քեզ վրայ համաճարակ եմ ուղարկելու, քո հրապարակներին՝ արիւն: Ու սպանուածներ են ընկնելու քո մէջ, սրերով են շրջապատելու քեզ: Եւ պէտք է իմանան, որ ես եմ Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ նրա վրա ժանտախտ պիտի ուղարկեմ և նրա փողոցների մեջ՝ արյուն, և նրա մեջ սրով սպանվածներ պիտի ընկնեն այն սրով, որը նրա դեմ է ամեն կողմից, և պիտի իմանան, որ ես եմ Տերը։
(Գրաբար) Եւ առաքեցից 'ի վերայ քո մահ, և արիւն' ի հրապարակս քո. և անկցին վիրաւորք 'ի միջի քում, պատեսցին շուրջ զքև սրովք. և ծանիցեն թէ ես եմ Տէր։