Եզեկիելի մարգարեության մեկնություն 28։7

Ա. Լոպուխին

«Ահա, Ես քեզ վրա պիտի բերեմ օտարերկրացիներին՝ ազգերի միջից ամենասոսկալիներին, և նրանք իրենց սրերը պիտի հանեն քո իմաստության գեղեցկության դեմ ու պիտի խամրեցնեն քո շքեղությունը»։ [7] (Սինոդական թարգ․)
   

   «Օտարերկրացիներին» - քաղդեացիներին։

   «Ազգերի միջից ամենասոսկալիներին» - հնարավոր է, որ այստեղ խոսքն այն վայրի հորդաների մասին է, որոնք ժամանակին տեղ են գտել բաբելոնյան բանակում (հմմտ․ 7:21-րդ և հաջորդող համարները)։

   «Քո իմաստության գեղեցկության» - շքեղություն, որի համար, ինչպես որ հարստության պարագայում էր, քաղաքը պարտական ​​էր իր իմաստությանը: Աչքի են զարնում Տյուրոսի իմաստության վերաբերյալ այս հաճախակի հիշատակումները, որոնցով մարգարեն համապատասխան մեծարանքի է արժանացնում նրան՝ միևնույն ժամանակ իր անձի մեջ էլ (խոսքը Եզեկիելի անհատականության մասին է) մեզ համար բացահայտելով իմաստությունը և գիտությունը բարձր գնահատող մարգարեի մի կերպար։

   «Պիտի խամրեցնեն» - բառացիորեն՝ «պիտի պղծեն» (Տյուրոսն ինքն իրեն սուրբ էր համարում)։ Սլավոներենում՝ «պիտի լցնեն սպանվածներով և վիրավորներով»։
--------------------------------
[7](Էջմիածին թարգ․) դրա համար ահա ես օտար դաժան ազգեր եմ բերելու քո դէմ, եւ նրանք իրենց թուրն են իջեցնելու քեզ վրայ, քո գեղեցիկ իմաստութեան վրայ եւ քո գեղեցկութիւնը կորստեան են մատնելու,
(Արարատ թարգ․) դրա համար ահա ես քեզ վրա պիտի բերեմ օտարներին՝ ազգերի սոսկալիներին, և նրանք իրենց սրերը պիտի հանեն քո իմաստության գեղեցկության դեմ ու պիտի աղարտեն քո գեղեցկությունը։
(Գրաբար) փոխանակ այնորիկ ահաւադիկ ես ածից 'ի վերայ քո օտարս ժանտագործս յազգաց, եւ թափեսցեն զսուր իւրեանց' ի քեզ, եւ 'ի վերայ գեղոյ իմաստութեան քոյ, եւ տարածեսցեն զգեղ քո' ի կորուստ.