Ա. Լոպուխին
12-13. «Եվ Ես Եգիպտոսի երկիրն անապատ պիտի դարձնեմ ամայացած երկրների մեջ, և նրա քաղաքներն ամայի քաղաքների մեջ ամայի պիտի լինեն քառասուն տարի, և եգիպտացիներին էլ պիտի ցրեմ ազգերի մեջ ու նրանց ցիրուցան պիտի անեմ երկրների մեջ»։ [12] «Որովհետև այսպես է ասում Տեր Աստված. «Քառասուն տարի հետո Ես եգիպտացիներին պիտի ժողովեմ այն ժողովուրդներից, որոնց մեջ նրանք ցրված են եղել»»։(Սինոդական թարգ․)
«Ամայացած երկրների մեջ» - այստեղ խոսքը Եդովմի, Մովաբի և այլ երկրների մասին է, որոնց դեմ Եզեկիելը մարգարեացել էր (Հերոնիմոս Երանելի) և որոնք Եգիպտոսի հետ միաժամանակ ավերածությունների էին ենթարկվելու, ինչի հետևանքով ավերածության պատկերն էլ ավելի սարսափելի կլիներ։
«Եգիպտացիներին էլ պիտի ցրեմ ազգերի մեջ․․․» - դա կարող էր լինել գերության կամ ավերածության ենթարկված երկրից կամավորաբար հեռանալու միջոցով (քանի որ այդ երկրում ապրելն իր անհաղթահարելի դժվարություններն էր ունենալու)։ Երևում է, որ Իսրայելի համար օտար երկրում կյանքն իսկապես որ քաղցր չէր, եթե նույնիսկ Եգիպտոսին դրանից ավելի մեծ պատիժ չի խոստացվում։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Այդ երկիրը կորստեան եմ մատնելու աւերակ երկրների մէջ, նրա քաղաքներն էլ՝ աւերուած քաղաքների մէջ: Ու դրանք ապականութեան մէջ են լինելու քառասուն տարի: Եգիպտացիներին ցրելու եմ ազգերի մէջ, նրանց սփռելու եմ երկրներով մէկ»:
(Արարատ թարգ․) Ես Եգիպտոսի երկիրն ամայացած երկրների մեջ ամայի պիտի դարձնեմ, և նրա քաղաքները քառասուն տարի անբնակ քաղաքների մեջ ամայի պիտի լինեն, եգիպտացիներին էլ պիտի ցրեմ ազգերի մեջ. նրանց ցիրուցան պիտի անեմ երկրների մեջ»։
(Գրաբար) Եւ տաց զերկիրն նորա ‘ի կորուստ ‘ի մէջ աւերակ երկրին. և քաղաքք նոցա ‘ի մէջ աւերեալ քաղաքաց. և եղիցին յապականութիւն ամս քառասուն. և ցրուեցից զԵգիտպոս ‘ի մէջ ազգաց. և հոսեցից զնոսա ընդ գաւառս:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: