Ա. Լոպուխին
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ»։ [1] (Սինոդական թարգ․)
Երկու խոսք ընդդեմ Եգիպտոսի։ Դրանցից առաջինում՝ 1-19-րդ համարներում, որ հանդիսանում է 29։1-16-րդ համարների շարունակությունը, Եգիպտոսի կործանումը կանխատեսվում է ավելի առանձնաբար և ավելի մասնավոր կերպով՝ առ ի համեմատություն այդ խոսքի։ Այսպես՝ նկարագրվում է Եգիպտոսի խայտաբղետ զորքը, եգիպտական ժողովուրդների կործանումը և առաջին անգամ հիշատակվում է, թե ով է Եգիպտոսի վրա պատիժն իրականացնողը։ Երկրորդ խոսքը, որ տեղ է գտել 20-26-րդ համարներում, արտասանվել է, հավանաբար, այն ժամանակ, երբ եգիպտական բանակը, շարժվելով դեպի պաշարված Երուսաղեմ՝ այն փրկելու համար, հետ է մղվում քաղդեացիների կողմից (հմմտ․ Երեմ. 37:5 և այլն, 34:21 և այլն)։ Մարգարեն այդ ձախողման մեջ տեսնում է Նաբուգոդոնոսորի ձեռքով Եգիպտոսի մոտալուտ կործանման կանխանշանը։
«Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ» - ժամանակագրական թվագրության բացակայությունը որոշ մեկնաբանների ստիպում է այստեղ հասկանալ 29:17-րդ համարում հիշատակված տարեթիվը, որի դեպքում այս ելույթը կլիներ Եզեկիել մարգարեի վերջին խոսքը (2-րդ և 3-րդ համարները կարող են հնչել այդպես), սակայն 29:17-21-րդ համարների խոսքն ակնհայտորեն հավելադրում է:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Տէրը խօսեց ինձ հետ ու ասաց.
(Արարատ թարգ․) Եվ Տիրոջ խոսքը հասավ ինձ՝ ասելով.
(Գրաբար) Եւ եղև բա՛ն Տեառն առ իս՝ ասէ.
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: