Եզեկիելի մարգարեության մեկնություն 31։4

Ա. Լոպուխին

«Ջրերը աճեցրին նրան, անդունդը բարձրացրեց նրան, նրա գետերը շրջապատեցին նրա տնկարանը, և նա իր վտակներն ուղարկեց դաշտային բոլոր ծառերին»։ [4] (Սինոդական թարգ․)
   
    «Ջրերը» - Նեղոսը։

   «Անդունդը» - գետերում եղող ջուրը հիմնականում ստորգետնյա ծագում է ունենում։ Այս արտահայտությունը հատկապես տեղին էր՝ կիրառվելով Նեղոսի վերաբերությամբ, որի ակունքները գտնվում էին նախնիների համար էլ անհայտ և երևակայությամբ զարդարուն մի երկրում։

   «Գետերը», «վտակները» - Նեղոսի ճյուղավորումներն ու ջրանցքները։

   «Ուղարկեց դաշտային բոլոր ծառերին» - մյուս ծառերի սնուցման համար մնում էին միայն մայրու սնուցումից «ավելացած» ջրերը։ Եգիպտոսը շրջակա թագավորություններին թողել էր միայն իր համար անպետք եղող հողակտորները։
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) Ջուրը սնել էր նրան, անդունդները՝ բարձրացրել, նրա գետերը բերել էին իր տունկերի շուրջը. նա իր ստուերախիտ ճիւղերը տարածել էր ամբողջ դաշտով մէկ:
(Արարատ թարգ․) Ջրերը նրան մեծացրին, անդունդը նրան բարձրացրեց, իր գետերը հոսեցրեց տնկած վայրի շուրջը և իր վտակներն ուղարկեց դաշտի բոլոր ծառերին։
(Գրաբար) և ջուր սնոյց զնա, և անդունդք բարձրացուցին զնա. և զգետս նորա ա՛ծ շուրջ զտնկովք իւրովք, և զանտառախիտս իւր արձակեաց ընդ ամենայն փայտս դաշտին: