Եզեկիելի մարգարեության մեկնություն 32։13

Ա. Լոպուխին

«Եվ նրա բոլոր անասունները պիտի ոչնչացնեմ մեծ ջրերի մոտ, և մարդու ոտքն այլևս չի պղտորի դրանք, և անասունների կճղակներն էլ չպիտի ալեկոծեն դրանք»։ [13] (Սինոդական թարգ․)
   

   «Չի պղտորի դրանք» - մարգարեն իր պատկերի համար օգտագործում է Նեղոսի ջրի պղտորությունը, որն առաջանում էր այն բանից, որ գետի ջրերը հոսում էին ցեխի միջով և այն ​​«վերցնում» էին իրենց հետ, ու այդ իսկ պատճառով էլ Նեղոսի մի հատվածը կոչվում է «Սև Նեղոս»: Նեղոսի ափերին քիչ անասուններ կային և ներկայումս էլ դրանց թիվը սակավ է. անասուններ բուծում էին Եգիպտոսի համեմատաբար ավելի չոր տարածքներում: Սակայն մարգարեն այստեղ Նեղոսն ընդունում է որպես ամբողջ Եգիպտոսի ներկայացուցիչ:
--------------------------------
[13](Էջմիածին թարգ․) Ոչնչացնելու եմ նրա բոլոր կենդանիներին առատ ջրերի մէջ, եւ դրանք չի պղտորելու մարդու ոտքը, ոչ էլ կոխոտելու է անասունի կճղակը:
(Արարատ թարգ․) Եվ նրա բոլոր անասունները պիտի ոչնչացնեմ առատ ջրերի մոտից, և մարդու ոտքն այլևս չի պղտորի դրանք, անասունի կճղակներն էլ չպիտի պղտորեն դրանք։
(Գրաբար) Եւ կորուսից զամենայն անասունս նորա ‘ի ջուրց բազմաց. և մի՛ պղտորեսցէ զնա ոտն մարդոյ, և կճղակ անասնոյ մի՛ կոխեսցէ զնա: