Ա. Լոպուխին
««Այն ժամանակ պիտի հանդարտեցնեմ նրանց ջրերը և այնպես պիտի անեմ, որ նրանց գետերը հոսեն, ինչպես յուղը», - ասում է Տեր Աստված»։ [14] (Սինոդական թարգ․)
«Հանդարտությունը», որը պիտի տրվի Նեղոսի ջրերին, այսինքն՝ Եգիպտոսին, ամենաուղղակի իմաստով պիտի առաջանա այդ երկրի անմարդաբնակության և անկենդանության պատճառով (ա՛յն բանի հետևանքով, որ այդ երկրում գետը պղտորած մարդիկ և անասունները պիտի բնաջնջվեն)։ Սակայն ավելի խորը իմաստով՝ այդ հանդարտությունը պիտի առաջանա երկրում հեթանոսական ունայնության և մեղքի ոչնչացման արդյունքում, ու հետևաբար այստեղ, ահավասիկ, մենք ականատես ենք լինում մեսիական ժամանակների և Եգիպտոսում քրիստոնեության հաստատման ու բարգավաճման մասին մի մարգարեության: Աստվածաշնչում «յուղն» Աստծո օրհնությունների և Սուրբ Հոգու շնորհների խորհրդանիշն է:
--------------------------------
[14](Էջմիածին թարգ․) Ապա կանգ են առնելու նրա ջրերը, իսկ գետերը իւղի պէս են հոսելու», - ասում է Ամենակալ Տէրը:
(Արարատ թարգ․) Այն ժամանակ պիտի հանդարտեցնեմ նրանց ջրերը և յուղի պես հոսեցնեմ նրանց գետերը»,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) Եւ ապա դադարեսցեն ջուրք նոցա, և գետք նոցա նման իւղոյ գնասցեն. ասէ Ադովնայի Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: