Ա. Լոպուխին
«Մարդո՛ւ որդի, կո՛ծ արա Եգիպտոսի ժողովրդի վրա և իջեցրո՛ւ նրան, նրան և նշանավոր ազգերի դուստրերին՝ դեպի անդրաշխարհ՝ գերեզման իջածների հետ»։ [18] (Սինոդական թարգ․)
«Ժողովրդի» - սլավոներենում՝ «բազմության»։ Տե՛ս 31:2-րդ համարի բացատրությունը: Փարավոնի մասին այլևս չի հիշատակվում։
«Իջեցրո՛ւ նրան․․․դեպի անդրաշխարհ» - ասել է թե՝ դա արա՛ քո մարգարեական խոսքով, որին Սուրբ Գրքում իրական զորություն տրվում՝ որպես Աստծո խոսք, քանի որ մարգարեի խոսքն աստվածային զորություն է ստանում՝ միանալով Աստծո խոսքին (Ամոս 9:9-րդ, Երեմ․ 1:10-րդ համարներ և այլ տեղիներ):
«Եվ նշանավոր ազգերի դուստրերին» - այսինքն՝ այն ազգերին, որոնք թվարկված են 22-րդ, 24-րդ և հաջորդող համարներում։
«Անդրաշխարհ», «գերեզման» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 26։20-րդ համարը։
--------------------------------
[18](Էջմիածին թարգ․) «Մարդո՛ւ որդի, ողբա՛ Եգիպտոսի զօրութեան վրայ: Ազգերը նրա դուստրերին, երկրի խորքում մեռածներին
(Արարատ թարգ․) «Մարդո՛ւ որդի, կո՛ծ արա Եգիպտոսի բազմության վրա և իջեցրո՛ւ նրան, նրան և պանծալի ազգերի դուստրերին՝ դեպի գետնի տակը գուբն իջածների հետ։
(Գրաբար) Որդի մարդոյ ո՛ղբս առ ‘ի վերայ զօրութեանն Եգիպտոսի, և իջուսցեն զդստերս նորա ազգքն՝ զմեռեալս ‘ի խորս երկրի, առ իջեալսն ‘ի խորխորատս ՝

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: