Ա. Լոպուխին
«Այնտեղ են հյուսիսի տիրակալները, բոլոր նրանք և բոլոր սիդոնացիները, որոնք այնտեղ իջան սպանվածների հետ՝ ամոթահար լինելով իրենց այն զորության համար, որով սարսափ էին առաջացնում, և նրանք պառկած են անթլփատների, սրով սպանվածների հետ և կրում են իրենց ամոթը գերեզման իջածների հետ»։ [30] (Սինոդական թարգ․)
«Տիրակալները» - եբրայեցերենում՝ «նեսիկեյ», որ կիրառվել էր միայն Հեսու 13։21-րդ, Սաղմ․ 82։13-րդ և Միք․ 5։5-րդ համարներում։ Ծագում է «նասոկ» - «օծել» բառից («crhstoV»)։ Այս բառը նման է ասորերեն «նասիկու» - «իշխան» բառին, որն էլ իր հերթին ծագում է «հաստատել» արմատից (Ак. kaqestamenai): Սլավոներենում՝ «իշխաններ»։
«Հյուսիսի» - այս չգիտես ինչու անորոշ անվանումով մարգարեն կարող էր մատնանշել միայն հյուսիսը, որն ամենամոտն է 29-րդ համարում հիշատակված Եդովմին և այդպիսով նաև՝ հին Սիդոնացիներին (նույնն է թե՝ Փյունիկեցիներին), այսինքն՝ Սիրիային (ամենահեռավոր հյուսիսը մատնանշվում է արդեն 26-րդ համարում):
«Բոլոր սիդոնացիները» - այս անվանումն այստեղ, անկասկած, մատնանշում է Փյունիկիան՝ այն լայն նշանակությամբ, որը նա ուներ հին ժամանակներում (Դատ․ 18: 7, Ես․ 23:2)։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «Ասորեստանի բոլոր կառավարիչները»՝ «աշեր» բառը դարձյալ տարընթերցելով որպես «Ասուր»: Եզեկիելն այստեղ կարող էր նկատի ունենալ ասորեստանցիների և փյունիկեցիների պատերազմներն ընդդեմ քաղդեացիների, Տյուրոսի պաշարումը։ «Փարավոնը դեռևս երկրի վրա եղած ժամանակ էլ պետք է որ լավ ծանոթ լիներ շեոլի այդ բնակիչների հետ» (Բերթոլետ):
«Ամոթահար լինելով» - այս արտահայտությունը բացակայում է Յոթանասնից թարգմանության որոշ ձեռագրերում։
--------------------------------
[30](Էջմիածին թարգ․) Այնտեղ են հիւսիսի բոլոր իշխանները (բոլորն էլ՝ Ասորեստանի զօրավարներ), որոնք, սպանուած, գերեզման են իջել իրենց ահաւոր զօրութեամբ հանդերձ: Նրանք եւս ամօթահար եւ անթլփատ ննջել են սրով սպանուածների հետ, կրել իրենց տանջանքները խորխորատ իջածների հետ:
(Արարատ թարգ․) Այնտեղ են հյուսիսի բոլոր իշխանները և բոլոր սիդոնացիները, որոնք սպանվածների հետ իջան. ամոթահար այն սարսափի համար, որ պատճառեցին. պիտի պառկեն անթլփատ՝ սրից սպանվածների հետ և իրենց ամոթը կրեն գուբն իջնողների հետ։
(Գրաբար) Ա՛նդ ամենայն իշխանք հիւսւսոյ, և ամենեքեան նոքա զօրավարք Ասորեստանւոյն, իջեալք վիրաւորք հանդերձ ահիւն զօրութեամբ իւրեանց. ամօթալի՛ց ննջեցին անթլփատք ընդ վիրաւորս սուսերաց, և տարան զտանջանս իւրեանց ընդ իջեալսն ‘ի խորխորատ։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: