Ա. Լոպուխին
«Եվ քեզ գետնի վրա պիտի գցեմ, բաց դաշտում պիտի շպրտեմ քեզ և քեզ վրա պիտի իջնեն երկնքի բոլոր թռչուններն ու ամբողջ երկրի գազանները քեզնով պիտի կշտանան»։ [4] (Սինոդական թարգ․)
Ծովային կենդանուն (կոկորդիլոսին կամ գետաձուն) դյուրին կլինի սպանել միայն ցամաքում, որտեղ այդ կենդանին զրկված է իր կարողությունները դրսևորելու հնարավորությունից։ Ագաթարխիդը (p. 27, ինչպես նաև՝ Սմենդը) և Դիոդորոսը (III, 14, 40 հմմտ․ Нег. II, 69 և այլք) պատմում են, որ Աֆրիկայում իխտիոֆագների (ձկնակեր կենդանիների) համար որպես կերակուր են ծառայում ափ նետված ծովային կենդանիները (հմմտ․ Սաղմ․ 73:14-րդ համարը՝ ըստ Յոթանասնից թարգմանության)։ Լևիաթանի կամ ծովային հրեշի կերպարը, որը որպես կերակուր էր ծառայում գազանների և թռչունների համար, Եզեկիել մարգարեից սկսած՝ սիրելի դարձավ եբրայական ապոկալիպտիցիզմ (հայտնութենական-վախճանաբանական գրականության) համար (Գ Եզր․ 6:49-րդ, 52-րդ համարներ և այլ տեղիներ): Կործանվող թագավորությունը բաժան-բաժան կարվի հարևան ժողովուրդների կողմից, ինչպես կենդանու լեշն է բզկտվում գիշատիչ թռչունների ու գազանների կողմից:
--------------------------------
[4](Էջմիածին թարգ․) քեզնով լցուելու են դաշտերը: Քեզ վրայ եմ իջեցնելու երկնքի բոլոր թռչուններին, քեզնով յագեցնելու՝ երկրի բոլոր գազաններին:
(Արարատ թարգ․) Եվ քեզ գետնի վրա պիտի գցեմ, դաշտի երեսին պիտի շպրտեմ քեզ և քեզ վրա բնակեցնեմ երկնքի բոլոր թռչուններին ու քեզնով կշտացնեմ երկրի բոլոր գազաններին։
(Գրաբար) տախտապարեցի՛ց զքեզ ‘ի վերայ երկրի, և լցցինք և դաշտք. և իջուցի՛ց ‘ի վերայ քո զամենայն թռչունս երկնից, և յագեցուցից ‘ի քէն զամենայն գազանս երկրի։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: