Ա. Լոպուխին
««Բոլոր լուսատուները, որոնք շողում են երկնքում, պիտի խավարեցնեմ քեզ վրա և քո երկրի վրա մթություն պիտի բերեմ», - ասում է Տեր Աստված»։ [8] (Սինոդական թարգ․)
«Քո երկրի վրա» - այսինքն՝ Եգիպտոսի վրա։ Խավարը «սահմանափակվում» է Եգիպտոսով, ինչպես Ելից գրքի 10:21-րդ և այլ տեղիների պարագայում էր։ Հետևաբար Վատիկանյան ձեռագիրն անհարկիորեն է սաստկացնում միտքը՝ «քո» դերանունը բացառելով։
--------------------------------
[8](Էջմիածին թարգ․) Քո վերեւում խաւարեցնելու եմ բոլոր լուսատուները եւ քեզ վրայ խաւար եմ բերելու», - ասում է Տէր Աստուած:
(Արարատ թարգ․) Վերևում պիտի խավարեցնեմ երկնքի բոլոր պայծառ լուսատուները և քո երկրի վրա մթություն պիտի բերեմ,- ասում է Տեր Աստված։
(Գրաբար) և զամենայն լուսաւորս խաւարեցուցից ‘ի վերայ քո. և տաց խաւա՛ր ‘ի վերայ քո՝ ասէ Տէր Տէր։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: