Եզեկիելի մարգարեության մեկնություն 33։33

Ա. Լոպուխին

«Եվ երբ սա իրականանա, ահա արդեն իսկ իրականանում է, այդ ժամանակ պիտի իմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել»։[33] (Սինոդական թարգ․)
   
   Երբ իրականանան նաև Իսրայելի նկատմամբ Աստծո վերջին, մաքրագործող դատաստանների վերաբերյալ կանխատեսումները (տե՛ս 3-րդ համարի բացատրությունը), այնպես, ինչպես որ իրականացավ թագավորության անկման մասին կանխատեսումը, այդ ժամանակ մարգարեն ժողովրդի համար կդառնա այնպիսին, ինչպիսին որ մարգարեն պարտավոր է լինել, այն է՝ կունենա բարձր բարոյական հեղինակություն։ Սակայն նույնիսկ այժմ էլ մարգարեին տրված Աստծո խոստումը (Եզեկ․ 2։5-րդ համարում) մոտ էր իր ամբողջական իրականացմանը:

--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Իսկ երբ օրը գայ, ու ասեն՝ «Ահա հասել է», կ՚իմանան, որ մարգարէ կար իրենց մէջ»:
(Արարատ թարգ․) Եվ երբ սա լինի, ահա կլինի, այն ժամանակ պիտի իմանան, որ իրենց մեջ մարգարե է եղել»։
(Գրաբար) յորժամ գայցէ՝ ասասցեն, թէ ահա՛ւասիկ եհաս. և ծանիցեն թէ մարգարէութիւն գո՛յ 'ի մէջ նոցա: