Ա. Լոպուխին
«Քեզ հավիտենական անապատ պիտի դարձնեմ, և քո քաղաքներում չպիտի բնակվեն, և պիտի գիտենաք, որ Ես եմ Տերը»։[9] (Սինոդական թարգ․)
«Քեզ հավիտենական անապատ պիտի դարձնեմ» - սա մի պատուհաս է, որով մարգարեները Հուդային երբևէ չեն սպառնում, իսկ մյուս ազգերից՝ սպառնում են, Եդոմից բացի, նաև Քաղդեային (Երեմ․ 25:12)։
«Եվ քո քաղաքներում չպիտի բնակվեն» - նախորդիվ հնչող որոշակիորեն չափազանցական (հիպերբոլիկ) սպառնալիքները մեղմվում են կամ, ավելի ճիշտ, ավելի մեծ ճշգրտությամբ են հաղորդվում. Եդոմն անապատ է դառնալու այն իմաստով, որ նրա՝ նախկինում հարուստ եղած քաղաքներն ամայացվելու են, իսկ ահա փոքր բնակավայրեր այնտեղ շարունակելու են գոյություն ունենալ։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 35։1
--------------------------------
[9](Էջմիածին թարգ․) Քեզ յաւիտենապէս աւերակ եմ դարձնելու, ու քո քաղաքներն այլեւս չեն վերաշինուելու: Պիտի իմանաս, որ ես եմ Տէրը:
(Արարատ թարգ․) Եվ քեզ հավիտենական ամայություն պիտի դարձնեմ, քո քաղաքները չպիտի բնակեցվեն, և դուք պիտի գիտենաք, որ ես եմ Տերը։
(Գրաբար) Յաւերակ յաւիտենից եդից զքեզ. և քաղաք քո ո՛չ ևս շինեսցին. և ծանիցես թէ ե՛ս եմ Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: