Ա. Լոպուխին
«Ուստի ասա՛ Իսրայելի տանը. «Այսպես է ասում Տեր Աստված. «Ես ոչ թե ձեզ համար եմ դա անելու, ո՛վ Իսրայելի տուն, այլ Իմ սուրբ անվան համար, որը դուք անարգեցին այն ազգերի մեջ, ուր գնացել եք»»։ [22] (Սինոդական թարգ․)
«Ես ոչ թե ձեզ համար եմ դա անելու» - Իսրայելն Աստծուց որևէ տեսակի ողորմություն ստանալուն արժանի չէր։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Ուստի ասա՛ Իսրայէլի այդ տանը. այսպէս է ասում Տէր Աստուած. «Ո՛վ տունդ Իսրայէլի, ձե՛զ համար չէ, որ անում եմ այս բոլորը, այլ՝ յանուն իմ սուրբ անուան, որ պղծեցիք այն ազգերի մէջ, ուր մտաք դուք:
(Արարատ թարգ․) Ուստի ասա՛ Իսրայելի տանը. Այսպես է ասում Տեր Աստված. "Ես ոչ թե ձեզ համար եմ անում, ո՛վ Իսրայելի տուն, այլ իմ սուրբ անվան համար, որը դուք պղծեցիք այն ազգերի մեջ, ուր գնացել եք։
(Գրաբար) Վասն այդորիկ ասա՛ ցտունդ Իսրայէլի. Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Ո՛չ ձեզ ինչ առնեմ տունդ Իսրայէլի, այլ վասն անուան իմոյ սրբոյ զոր պղծեցէք ‘ի մէջ ազգացդ յորս մտէք ‘ի դոսա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: