Եզեկիելի մարգարեության մեկնություն 36։33

Ա. Լոպուխին

33-34․ «Այսպես է ասում Տեր Աստված. «Այն օրը, երբ ձեզ կմաքրեմ ձեր բոլոր անօրենություններից և կբնակեցնեմ քաղաքները, և ավերակները կվերաշինվեն»։ [33] «Եվ ամայացած երկիրը կմշակվի՝ փոխանակ ամայություն լինելու ամեն անցորդի աչքին»։ (Սինոդական թարգ․)
   
   Երկրի համար Աստծո գործած բարիքների վերստին թվարկումն այս անգամ արդեն նպատակ ունի պատկերելու դրանց թողած բարոյական ազդեցությունը հեթանոսների վրա, որոնք, ականատես լինելով այդ բարիքներին, բոլորովին այլ պատկերացում են կազմում Իսրայելի Աստծո մասին:

   «Ամեն անցորդի» - խոսքը մի պատահական ճամփորդի մասին է, որի «ներկայությունը» հնարավոր է միայն ամայացած երկրում:
--------------------------------
[33](Էջմիածին թարգ․) Այսպէս է ասում Տէր Աստուած. «Այն օրը, երբ ձեզ մաքրեմ ձեր բոլոր անօրէնութիւններից, թէ՛ վերաշինուելու են աւերակները, թէ՛ վերաբնակեցնելու եմ քաղաքները,
(Արարատ թարգ․) Այսպես է ասում Տեր Աստված. «Այն օրը, երբ ձեզ կմաքրեմ ձեր բոլոր անօրենություններից և քաղաքները մարդաբնակ կանեմ, որ ավերակները շինվեն, և
(Գրաբար) Ա՛յսպէս ասէ Տէր Տէր. Յաւուր յորում սրբեցից զձեզ յամենայն անօրէնութեանցն ձերոց, և շինեսցին աւերակք, և բնակեցուցից զքաղաքս.