Ա. Լոպուխին
«Այս երկրում՝ Իսրայելի լեռների վրա, Ես նրանց մեկ ժողովուրդ եմ դարձնելու, և մեկ թագավոր պիտի թագավորի նրանց բոլորի վրա, և այլևս երկու ազգեր չեն լինելու և այլևս չեն բաժանվելու երկու թագավորությունների»։ [22] (Սինոդական թարգ․)
«Թագավոր» - եբրայեցերենում՝ «մելեխ»։ Միայն այստեղ և 24-րդ համարում է, որ Եզեկիելն այս բառով մատնանշում է Մեսիային (մյուս պարագաներում մշտապես օգտագործում է «նասի» - «իշխան» բառը), քանի որ այստեղ խոսքը երկու թագավորությունների՝ Մեսիայի իշխանության ներքո միավորվելու մասին է։ Այս կանխատեսումն առավել սերտորեն առնչվում է հետգերության շրջան թևակոխած Իսրայելին, բայց այդ շրջանում սույն մարգարեությունը թերի իրականացավ (Դավթի տնից սերող թագավորներ չկային, եթե Զորաբաբելին այդպիսին չհամարենք)։ Այլ այս մարգարեությունն ավելի լիարժեքորեն կատարվեց Քրիստոսի հոգևոր թագավորության մեջ, իսկ ահա ամբողջությամբ այն պիտի իրականանա ապագա Եկեղեցում՝ փառքի թագավորության մեջ։
--------------------------------
[22](Էջմիածին թարգ․) Նրանց դարձնելու եմ մէկ ազգ՝ իմ երկրում, Իսրայէլի լեռների վրայ. որպէս թագաւոր՝ մէկ իշխան է լինելու նրանց վրայ: Այլեւս երկու ազգերի բաժանուած չեն լինելու, ոչ էլ երկու թագաւորութիւնների են բաժանուելու,
(Արարատ թարգ․) Եվ նրանց մեկ ազգ եմ դարձնելու երկրում՝ Իսրայելի սարերի վրա, և մեկ թագավոր պիտի թագավորի նրանց բոլորի վրա, այլևս երկու ազգեր չեն լինելու և այլևս չեն բաժանվելու երկու թագավորությունների։
(Գրաբար) և տա՛ց զդոսա յազգ մի յերկրին իմում ‘ի լերինսն Իսրայէլի. և մի իշխան եղիցի ‘ի վերայ ամենեցուն դոցա ‘ի թագաւոր. և ո՛չ ևս եղիցին յերկուս ազգս, և ո՛չ ևս բաժանեսցին յերկուս թագաւորութիւնս:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: