Ա. Լոպուխին
«Կողոպուտ անելու և ավար հափշտակելու համար, ձեռք դնելու նոր բնակեցված ավերակների վրա և այն ժողովրդի վրա, որը հավաքվել է ազգերի միջից և որը զբաղվում է հողագործությամբ ու առևտրով և ապրում է երկրի բարձունքում»։ [12] (Սինոդական թարգ․)
«Ձեռք դնելու» - եբրայեցերենում՝ «քո ձեռքը», Յոթանասնից թարգմանության մեջ՝ «իմ ձեռքը» (Գոգի խոսքն է):
«Նոր բնակեցված ավերակների վրա» - Գոգը ցանկանում է ավերածության ենթարկել այն երկիրը, որի վրայից հազիվ են ջնջվել արհավիրքների և նախորդող արշավանքների հետքերը։
«Զբաղվում է հողագործությամբ ու առևտրով» - սլավոներենում ավելի ստույգ՝ «ստեղծում է ունեցվածքի գրավչությունը»։ Բառացիորեն՝ «ունեցվածք («միխնէ») և բարիքներ ձեռք բերելով»։ Երանությամբ լեցուն ապագայի ընտրյալ ժողովուրդը ներկայանում է որպես հողագործությամբ, ու ոչ թե առևտրով զբաղվող մի ազգաբնակչություն: Խորհրդանշական իմաստով սրանք Սուրբ Հոգու շնորհած առաքինություններն ու պարգևներն են, որոնք Հակաքրիստոսը (Նեռը) և նրա ծառաները ցանկանալու են խլել քրիստոնյաների ձեռքից:
«Բարձունքում» - տե՛ս Եզեկիելի մարգարեության 5։5-րդ համարի բացատրությունը։ Այս արտահայտությունն առաջին անգամ կիրառվել է Դատավորաց գրքի 9:37-րդ համարում։ Այդպես կարող էր կոչվել Քանանն իր լեռնային դիրք ունենալու պատճառով, իսկ այստեղ նկարագրված ապագայի խոստացյալ խորհրդավոր երկիրը՝ իր վրա հեղված Աստծո օրհնության գեղեցկության և առատության շնորհիվ: Այս արտահայտությունը խորթ չէ նաև դասական շրջանի հեղինակներին (Cic. с. Verrem VI, 48 De divinat. 2. Liv. XXXV, 18; Odys I, 50)։
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) աւար առնեմ, կողոպտեմ նրանց ունեցուածքը, ձեռքս գցեմ աւերուած ու վերաբնակեցուած երկրի, բազում ժողովուրդների միջից հաւաքուած ազգի, ունեցուածք ու դաստակերտ ձեռք բերածների, երկրի սրտում ապրողների վրայ»:
(Արարատ թարգ․) ավար հափշտակելու և կողոպուտ անելու, որ ձեռքդ դեմ դարձնես մարդաշատ դարձած ավերակների վրա և այն ժողովրդի վրա, որ հավաքվել է ազգերի միջից, որն անասունների ու գույքի տեր է և ապրում է աշխարհի կենտրոնում։
(Գրաբար) աւարել զաւար, կողոպտել զկապուտ նոցա. արկանել զձեռն իմ ‘ի վերայ երկրին աւերելոյ՝ և բնակեցելոյ, և ‘ի վերայ ազգին ժողովելոյ յազգաց բազմաց. ստացելոց ինչս և դաստակերտս, բնակելոց ‘ի սիրտ երկրի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: