Ա. Լոպուխին
«Եվ Իմ ներկայությունից պիտի դողան ծովի ձկները և երկնքի թռչունները, դաշտի գազաններն ու երկրի վրա սողացող բոլոր սողունները և բոլոր մարդիկ, որոնք գտնվում են երկրի երեսին, և լեռները պիտի փլուզվեն, ու գահավանդները պիտի փլվեն, և բոլոր պարիսպները գետին պիտի ընկնեն»։ [20] (Սինոդական թարգ․)
Երկրի հետ միասին սարսուռ պիտի ապրի ամբողջ բնությունը՝ չորս մասից բաղկացած «կենդանական թագավորությունը», համայն մարդկությունը և անշունչ բնությունը:
--------------------------------
[20](Էջմիածին թարգ․) ծովի ձկները, երկնքի թռչունները, դաշտերի գազանները, երկրի բոլոր սողունները, նաեւ երկրի երեսին գտնուող բոլոր մարդիկ դողալու են իմ դիմաց: Ճեղքուելու են լեռները, տապալուելու են ձորերը, կործանուելու են երկրի բոլոր պարիսպները:
(Արարատ թարգ․) Եվ իմ ներկայությունից պիտի դողան ծովի ձկները և երկնքի թռչունները, դաշտի գազանները, երկրի վրա սողացող բոլոր սողունները և ամեն մարդ, որ երկրի երեսին է. սարերը պիտի փլուզվեն, գահավանդները փլվեն, և բոլոր պատերը գետին պիտի ընկնեն։
(Գրաբար) և խռովեսցին յերեսաց իմոց ձկունք ծովու, և թռչունք երկնից, և գազանք դաշտաց, և ամենայն սողունք երկրի, և ամենայն մարդիկ որ ‘ի վերայ երեսաց երկրի. լերինք պատառեսցին, և ձորք տապալեսցին, և ամենայն պարիսպք երկրին կործանեսցին։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: