Ա. Լոպուխին
«Եվ Իմ բոլոր լեռների վրա սուր պիտի կանչեմ նրա դեմ, - ասում է Տեր Աստված․ ամեն մարդու սուրն իր եղբոր դեմ պիտի լինի»։ [21] (Սինոդական թարգ․)
Այդժամ Գոգի բանակը կկործանվի, քանի որ նրա դաշնակիցները միմյանց դեմ դուրս կգան և սուրն իրենց դեմ կուղղեն։ Հնարավոր է, որ սա հետևանքը կլինի ա՛յն շփոթության, որին նրանք կմատնվեն իրենց պատուհասած սարսափելի երկրաշարժի պատճառով (Դատ․ 7:22, Գ Թագ․ 14:20, Բ Մնաց․ 20:23, Զաք․ 14:13):
«Իմ բոլոր լեռների վրա» - ասել է թե՝ Իսրայելի լեռնային երկրում։ Սակայն այստեղ այս արտահայտության կիրառությունն այնքան էլ բնական չէ, ինչպես որ 8-րդ համարի պարագայում էր։ Ահա թե ինչու Յոթանասնից թարգմանության տարբերակն ավելի նախընտրելի է՝ «ամբողջ վախը» (Յոթանասնից թարգմանության հեղինակները «գարայ» բառի փոխարեն տարընթերցում են «գարադա»), որին միայն սլավոներեն թարգմանությունն է հավելում՝ «թուրանման»։ Առանց այս հավելումի, սակայն, խոսքի ընթացքն ավելի սահուն է, որովհետև սրի մասին խոսվելու է ավելի ուշ:
--------------------------------
[21](Էջմիածին թարգ․) Սրի ահն եմ նրա վրայ բերելու, - ասում է Տէր Աստուած. - ամէն մարդու սուրն իր եղբօր դէմ է լինելու:
(Արարատ թարգ․) Եվ իմ բոլոր սարերի վրա Գոգի դեմ սուր պիտի կանչեմ,- ասում է Տեր Աստված,- ամեն մարդու սուրն իր ընկերոջ դեմ պիտի լինի։
(Գրաբար) Եւ կոչեցից զա՛հ սրոյ ‘ի վերայ նորա՝ ասէ Տէր Տէր. սո՛ւր առն ‘ի վերայ եղբօր իւրոյ լինիցի.

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: