Ա. Լոպուխին
«Արևմտյան կողմի հրապարակի դիմաց գտնվող շենքը յոթանասուն կանգուն լայնություն ուներ, իսկ այդ շենքի պատը հինգ կանգուն լայնություն ուներ՝ շուրջբոլորը, և դրա երկարությունը՝ իննսուն կանգուն»։ [12] (Սինոդական թարգ․)
Գավթի հետևի շենքը և դրա առնչությունը տաճարային կառույցի հետ։ Տաճարի գավթի ամենահետին մասը զբաղեցնում էր մի մեծ շենք («բինյան» - գուցե թե՝ շենքերի մի ամբողջ շարք, ինչպես որ Եզեկ․ 40։5-րդ համարում կոչվում է տաճարի գավթի արտաքին պատը։ Յոթանասնից թարգմանության մեջ՝ «to diorizon» - «հատված», «բաժին», որ կարող է նշանակել «միջանկյալ շինություն»)։ Այս կառույցի գործածության նպատակը չի նշվում, հավանաբար, այն պատճառով, որ դա այդքան էլ պարկեշտ չէր լինի, քանի որ, օրինակ, հնարավոր է՝ այդ շինությունը ծառայել է այս կամ այն թափոնների համար: Այն գտնվում էր մի ինչ-որ «գիզրա»-ի (ռուսերենում՝ «քառակուսու», սլավոներենում՝ «մյուսի» առջև)։ Այս «գիզրա»-ն մի բառ է, որը ծագում է «առանձնացնել» արմատից, որն էլ իր հերթին, ինչպես կարծում էին Յոթանասնից թարգմանության հեղինակները, նշանակում էր «տաճարի շուրջը գտնվող և 25 կանգուն լայնություն ունեցող մի վայր»։ Սակայն Ղևտացվոց գրքի 16:22-րդ համարում կիրառվում է այս «գիզրա» բառին նմանահունչ «գեզերա» բառը՝ մատնացույց անելու համար այն վայրը, ուր որ քշում էին քավության նոխազին։ Այս վերջին կիրառությունը ավելի շուտ թույլ է տալիս սույն «գիզրա» բառը կիրառել տաճարին ամենամոտը եղող հրապարակի ա՛յն հատվածի վերաբերությամբ, որը գտնվում էր հենց տաճարի հետևի մասում և ծառայում էր «ոչ սրբազան» նպատակների համար (այդ իսկ պատճառով էլ Վուլգաթայում սույն համարի սկիզբն այսպիսին է՝ «aedificium quod erat separatum»): Հավանաբար հենց այս վայրն ու շենքը նկատի ուներ նաև Եզեկիելի մարգարեության 43:21-րդ համարը, որը մատնանշում էր այն վայրը, որտեղ պետք էր այրել մեղքի համար մատուցվող զոհաբերությունը, այն է՝ «սրբարանից դուրս գտնվող տաճարի («տան») հատուկ վայրում»։ Այս շինության բնույթին միանգամայն համահունչ էր նրա տեղագրությունը․ այն իր առջևի հատվածով՝ մուտքով ուղղված էր դեպի արևմուտք («արևմտյան կողմի»․․․բառացիորեն՝ «ծովի կողմը»․ նկատի է առնվում Միջերկրական ծովը, որը գտնվում էր Երուսաղեմից դեպի արևմուտք), դեպի խավարի երկիրը։ Սողոմոնի տաճարում, ըստ երևույթին, այդ նույն տեղում եղել է նմանատիպ մի շինություն, որը կոչվում էր «ֆարուրիմ» (Դ Թագ․ 23:11) կամ «պարվար» (Ա Մնաց․ 26:18): Այս շենքի կամ վայրի լայնությունը, այսինքն՝ համաձայն Եզեկիելի եզրութաբանության՝ դրա նվազագույն չափը՝ արևելքից մինչև արևմուտք ընկած չափումը, 70 կանգուն էր։ Այս շենքի պարիսպը 5 կանգուն երկարություն ուներ, ինչը որ, բնական է, ավելի նեղ էր, քան տաճարի և նույնիսկ արտաքին գավթի պատերը, իսկ ահա երկարությունը 90 կանգուն էր։ Այստեղ առկա թվերն այնքան էլ «կլոր» ու խորհրդանշական չեն, որքան առեղծվածային տաճարի մյուս հատվածների պարագայում էր (պետք է հիշել, որ դա համապատասխանում էր կառույցի արժանավորությանը, իսկ այս շենքի դեպքում դրա կարիքը չի զգացվում)։ Եթե շենքի երկարությունը մեծացնենք նրա երկու պատերի հաստությամբ (5 x 2), ապա կստանանք 100 կանգուն, որը կհամապատասխանի «բաց տարածության», «մյուս»-ի երկարությանը և ներքին գավթի չափին՝ ըստ Եզեկիելի մարգարեության 40։47-րդ համարի տվյալների։ Ինչ վերաբերում է շենքի լայնությանը, ապա եթե դրան ավելացնեք 5 կանգուն՝ նրա արևելյան պատի հաստությունը՝ ենթադրելով, որ որպես արևմտյան պատ եղել է տաճարի գավթի արտաքին պատը, ապա այն ճշգրտորեն կզբաղեցնի գավթի մնացյալ մասը՝ արևելքից արևմուտք ձգվող իր երկարությամբ․․․
--------------------------------
[12](Էջմիածին թարգ․) Բակի դիմաց գտնուող կից շինութիւնը, որ նայում էր դէպի ծովակողմ ճանապարհը, ունէր եօթանասուն կանգուն երկարութիւն. նրա պատի հաստութիւնը հինգ կանգուն էր, երկարութիւնը՝ իննսուն կանգուն:
(Արարատ թարգ․) Առանձնացված տարածքի դիմացի շենքը դեպի արևմտյան կողմը յոթանասուն կանգուն լայն էր, իսկ շենքի պատը՝ հինգ կանգուն լայն՝ շուրջբոլորը, և նրա երկարությունը՝ իննսուն կանգուն։
(Գրաբար) Եւ անջրպետ 'ի մէջ առանցիցն' ի ծովակողմ ճանապարհին, յերկայն ութսուն կանգուն, եւ լայնութիւն որմոյն անջրպերա
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: