Եզեկիելի մարգարեության մեկնություն 43։16

Ա. Լոպուխին

«Զոհասեղանն ունի տասներկու կանգուն երկարություն և տասներկու կանգուն լայնություն․ այն քառանկյուն է՝ իր բոլոր չորս կողմերից»։ [16] (Սինոդական թարգ․)
   

    Այժմ, երբ արդեն իսկ նշվել է զոհասեղանի երեք բաղադրիչների բարձրությունը, նշվում է նաև զոհասեղանի մակերեսը, երկարությունը և լայնությունը, ու այդ չափագրումի արդյունքները, բնականաբար, ներկայացվում են հակառակ հերթականությամբ՝ վերևի կողմից, որտեղ ավարտվել էր բարձրության չափումը, դեպի ստորին կողմը: Զոհասեղանի վերին մասը՝ նրա «ariel»-ը (սլավոներենում՝ «ariil», ռուսերենում՝ «զոհասեղան», և ոչ թե «gareel», ինչպես 15-րդ համարում էր, որի բացատրությունը տե՛ս իր տեղում) իրենից ներկայացնում էր մի քառակուսի, որն իր հավասարակողմության համար մշտապես էլ համարվել է կատարելության խորհրդանիշը (Հայտն. 21:16) և որի կողմերը՝ թե՛ երկարությունը և թե՛ լայնությունը 12 կանգուն էին (եբրայեցերենում «կանգուն» բառը չի նշվում, ինչը ինքնին հասկանալի է. այն առկա է Յոթանասնից թարգմանության մեջ; il): Եբրայեցերենից բառացիորեն թարգմանաբար՝ «12 երկարությամբ, 12 լայնությամբ  քառանկյուն՝ բոլոր 4 կողմերից», ինչը իրենից ներկայացնում է «քառակուսի» հասկացության նկարագրական բնութագրումը, իսկ 12-ն էլ խորհրդանշական թիվ է համարվում։ Մովսեսի զոհասեղանը 5 x 5 [կանգուն] էր (Ելք 27:1):
--------------------------------
[16](Էջմիածին թարգ․) զոհասեղանը չորս կողմերից՝ տասներկուական կանգուն, լայնութեամբ ու երկարութեամբ քառակուսի:
(Արարատ թարգ․) Եվ կրակարանը՝ տասներկու կանգուն երկարությամբ, տասներկու կանգուն լայնությամբ՝ քառակուսի։
(Գրաբար) Եւ բունն յերկոտասան կանգնոյ, առ երկոտասան կանգուն ‘ի լայնութիւն, չորեքկուսի ‘ի չորեսին կողմանս իւր։