Եզեկիելի մարգարեության մեկնություն 43։1

Ա. Լոպուխին

«Եվ ինձ տարավ դեպի դարպասը՝ դեպի այն դարպասը, որը դեմքով նայում էր արևելք»։ [1] (Սինոդական թարգ․)
   

    Տերն Իր տաճարում և Նրա զոհասեղանը: Տիրոջ վերադարձը տաճար: Մարգարեն իր երկնային ուղեկցորդի հետ, սկսած Եզեկ․ 42:19-րդ համարից, գտնվում է տաճարի    զբաղեցրած տարածությունից դուրս՝ այդ տարածության արևմտյան (ըստ  եբրայական տեքստի) կամ հարավային (ըստ Յոթանասնից թարգմանության) կողմում: Այստեղից նա տարվում է («տարավ»՝ առանց ենթակայի, տե՛ս Եզեկ․ 40:17-րդ համարի բացատրությունը) «այն դարպասի մոտ», որի մասին սկզբնապես չէր խոսվում, և հետևաբար, այստեղ խոսքն արևելյան դարպասի մասին է, եբրայեցերենում՝ «kat exochn», մի հանգամանք, որն այժմ հստակեցվում է մարգարեի կողմից. «Դեպի այն դարպասը (Եզեկ․ 42:12-րդ համարի կրկնությունն է), որը դեմքով նայում էր արևելք»: Այս դարպասով՝ որպես գլխավոր դարպաս, Աստված պիտի մտներ Իր տաճարը:
--------------------------------
[1](Էջմիածին թարգ․) Նա ինձ դուրս բերեց եւ հանեց այն դռան մօտ, որ արեւելք էր նայում:
(Արարատ թարգ․) Ապա ինձ տարավ դարպասը՝ դեպի արևելք նայող դարպասը։
(Գրաբար) Եւ ա՛ծ զիս ‘ի դուռնն որ հայէր ընդ արևելս, և եհա՛ն զիս ընդ այն։