Ա. Լոպուխին
6-7․ «Բայց նա ապստամբեց Իմ պատվիրանների դեմ՝ հեթանոսներից ավելի ամբարիշտ գտնվելով, և Իմ կանոնների դեմ՝ իր շրջակայքում եղող երկրներից ավելի վատթար գտնվելով. որովհետև նրանք մերժեցին Իմ պատվիրանները և Իմ կանոններով չեն ընթանում»։ [6] «Ուստի այսպես է ասում Տեր Աստված. «Որովհետև դուք ձեր անօրենություններն ավելի բազմացրիք, քան ձեր շրջակայքում եղող հեթանոսները, Իմ կանոնների համաձայն չեք ընթանում և Իմ պատվիրանները չեք կատարում ու նույնիսկ ըստ ձեզ շրջապատող հեթանոսների կանոնների չեք վարվում»»։ (Սինոդական թարգ․)
Պարզվում է, որ նա, ով պետք է լիներ ճշմարտության և բարեպաշտության ուսուցիչը, ամեն տեսակի ամբարշտության առաջնորդն է։ Դեռ չխոսելով այստեղ մատնանշված «պատվիրաններ»-ի (սլավոներենում՝ «արդարացնող հրամաններ», որ կարելի է ասել՝ մատնանշում է ավելի կարևոր՝ բարոյական նշանակություն ունեցող օրենքները) և «կանոններ»-ի (սլավոներենում՝ «օրենքներ», այսինքն՝ Աստծո կողմից սահմանված ծիսական արարողությունները) մասին՝ աչքի է զարնում այն, որ Երուսաղեմը չի գործում նույնիսկ ըստ հեթանոսների՛ «պատվիրանների» (և ոչ թե՝ «կանոնների»), այսինքն՝ խղճի բնական օրենքի հրահանգների համաձայն (11։12-րդ համարում Եզեկիել մարգարեն, ընդհակառակը, հրեաներին կշտամբում է իրենց շրջապատող հեթանոսների օրենքներին համապատասխան գործելու համար, սակայն այնտեղ ակնհայտորեն նկատի են առնվում կրոնա-ծիսական օրենքները, և հետևաբար այդ տեղին չի հակասում ներկայիս համարին, ուստի կարիք չկա այդ կարծեցյալ «հակասությունը» վերացնելում համար այս 7-րդ համարից «ջնջել» կիրառված «չեք» օժանդակ բայը, որը, իմիջիայլոց, բացակայում է հրեական մի շարք ձեռագրերում (Պեշիթո): Դա նշանակում է, որ սույն հատվածում խոսքը «հեթանոսների մեջ առկա բարոյական, բնական օրենքի վերաբերյալ Պողոս առաքյալի ուսմունքի դոգմատիկ ակնկալության մասին է (որը նկարագրված է Հռոմ․ 2։14-րդ համարում և այլ տեղիներում): Այդ գաղափարը միևնույն ժամանակ հանդիսանում է նաև Ամոսի մարգարեության 3։9-րդ համարում արծարծված նույնիմաստ գաղափարների հետագա զարգացումը (Եգիպտոսը և փղշտացիներն ունեն իրենց դատելու ունակությունը՝ հիմնված բարոյական գիտակցության վրա, որով էլ նրանք դատապարտում են Իսրայելի վարքուբարքը։ Ամոսի մարգարեության 1:3-րդից 2:3-րդ համարներում նույնպես խոսվում է այդ մասին (հեթանոսները պատասխանատու են իրենց մեղքերի համար)։ Հեթանոսների բարոյական դատաստանի վերաբերյալ խոսում են նաև Երեմիայի մարգարեության 18։3-րդ, 6։18-րդ համարները և այլ տեղիներ; հմմտ․ Եզեկ․ 3:6։ Այնուամենայնիվ, ողջ մարդկության առջև Աստծո հայտնության և նույնիսկ ամբողջ մարդկության հետ Աստծո կնքած ուխտի մասին գաղափարն արտահայտված էր դեռևս Ծննդոց 9։4-17-րդ համարներում՝ ավելի ուշ ժամանակներում այսպես կոչված «Նոյի հետ կնքված ուխտի» հետ համեմատության համատեքստում (Բերթոլետ)։
Տե՛ս Եզեկիելի մարգարեության մեկնություն գլուխ 5:5
--------------------------------
[6](Էջմիածին թարգ․) Քանի որ իմ դրած կանոնները փոխեցին հեթանոսների անիրաւութեան հետ, իմ հրամանները՝ իրենց շուրջը գտնուող երկրների օրէնքների հետ, մերժեցին իմ օրէնքներն ու իմ օրէնքներով չշարժուեցին,
(Արարատ թարգ․) Բայց նա ապստամբեց իմ պատվիրանների դեմ՝ ազգերից ավելի չարություն գործելով, և իմ կանոնների դեմ՝ իր շրջակայքում եղող երկրներից ավելի. որովհետև նրանք մերժեցին իմ պատվիրանները և չգնացին իմ կանոններով»։
(Գրաբար) Զի փոխեցին զիրաւունս իմ ընդ անիրաւութեանն հեթանոսաց. և զօրէնս իմ ընդ օրէնս աշխարհացն, որ շուրջ էին զնովաւ. զի զիրաւունս իմ մերժեցին, և յօրէնս իմ ո՛չ գնացին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: